Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ջավախք

Հունիսի 13-ին սկսվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ջավախք: Սա վերջին հարյուրամյակում առաջին հովվապետական այցն է Ջավախք:

Վեհափառ Հայրապետը Վրաց Իլիա Բ Պատրիարքի հետ նախ հյուրընկալվեցին Բորժոմիում՝ Վրաց Եկեղեցու Բորժոմիի և Բակուրիանիի թեմի առաջնորդ Սերաֆիմ արքեպիսկոպոս Ջոջուայի, Բորժոմիի շրջանային ժողովի նախագահ Բեսիկ Քուրդաձեյի և Բորժոմիի շրջանային վարչության նախագահ Վախթանգ Մաիսուրաձեի կողմից, ապա մեքենաների շարասյունն ուղևորվեց դեպի Ախալցիխե:

Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների հովվապետերին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան, Ախալցիխեի շրջանային ժողովի նախագահ Մալխազ Գիքոշվիլին, Ախալցիխեի շրջանային վարչության նախագահ Գելա Դեմետրաձեն, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբյանը, փոխառաջնորդության հոգևոր դասը, համայնքային գործիչներ, ապա Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր Համայն Վրաստանի Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրենց պատգամը և օրհնությունը բաշխեցին հայ և վրաց հավատացյալներին:

Ախալցիխեում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքն այցելեցին նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի (XIX դ.): Եկեղեցու պարիսպների մոտ երկու Հովվապետերին ազգային երաժշտության հնչյունների ներքո, երկու երկրների դրոշակներով դիմավորեցին հայ համայնքի ներկայացուցիչները: Ազգային տարազներով պատանիները աղ ու հաց մատուցեցին Վեհափառ Հայրապետին և Վրաց Պատրիարքին: Այնուհետև «Հրաշափառով» հոգևորականների թափորը մուտք գործեց եկեղեցի: Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց գոհաբանական աղոթք, ապա բարեպաշտ ջավախահայերին հայրական իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Հայոց Հայրապետը: «Ուրախ ու քաջալեր ենք տեսնելով, որ դուք շարունակում եք դարեր ի վեր Ջավախքում ապրած ձեր հայրերի հավատավոր և ազգասեր ուղին՝ ձեր սրտերում անսասան պահելով հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցուն, նախանձախնդիր լինելով ազգային մեր արժեքների հանդեպ և պահպանելով մեր հին ու հարուստ մշակույթը: Պատմության մեջ մեր Սուրբ Եկեղեցին խնամել ու առաջնորդել է մեր ժողովրդին ամենուր, որտեղ հայորդիք բնակություն են հաստատել: Այսօր, գոհություն Աստծո, մեր Եկեղեցին հնարավորություն ունի ազատորեն իրականացնել փրկչական իր առաքելությունն ու հոգևոր սպասավորությունը Սամցխե-Ջավախքում, որտեղ ապրող հայ բնակչությունը մեծ կարիքն ունի հոգևոր խնամքի, հայեցի և քրիստոնեական լիարժեք կրթության:

Դուք, սիրելիներ, կրողն ու ժառանգորդն եք վրացահայ համայնքի հարուստ ժառանգության, որ կերտվել ու բարձրացել է՝ հաստատված մնալով հավատքի վեմին: Վրացահայ համայնքի, Ջավախքի այս գեղաշուք երկրամասի ծոցից են ելել մեր ժողովրդի բազմաթիվ երախտավոր զավակներ՝ տաղանդաշատ գրողներ, երգահաններ, մշակութային գործիչներ, ազգային բարերարներ, հայ կյանքի վաստակյալ նվիրյալներ: Հավատքի նույն զորությունը, ազգասիրության և եկեղեցանվիրումի նույն ոգին, Վրաստանի և Հայաստանի հանդեպ նույն նախանձախնդրությունն են ձեր սրտերում, որոնցով բարիք եք ստեղծում վրաց ժողովրդի հետ, հոգում Ջավախքի բարգավաճման և ձեր հոգևոր-եկեղեցական կյանքի նորոգության համար», – նշեց Նորին Սրբությունը: Այնուհետև Վեհափառ Հայրապետը հորդորեց վիրահայերին չընկճվել կյանքում ծառացող խոչնդոտներից ու խնդիրներից, այլ արի ոգով ու առ Բարձրյալը հույսով շարունակել ջանք ու նվիրում բերել իրենց բարի նպատակների իրագործման համար, ձեր բարօրության, ազգային և հոգևոր ձեր կյանքը զորացնելու համար: «Միշտ հավատացեք, որ Աստծո կենդանարար զորությունն է առաջնորդում Նրան ապավինողներին, ինչպես դարերի փորձությունների միջով առաջնորդեց հնագույն և փոքրաթիվ մեր ժողովուրդին և օրհնեց մեզ հոգևոր ու ազգային ձեռքբերումներով: Համոզված ենք, որ Վրաց Եկեղեցու և պետության սատարումով առավել կարդյունավորվի և կզարգանա Ջավախքը և հայոց ազգային-եկեղեցական կյանքը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ապրեք ու գործեք հավատքով: Հոգացեք, որ ապրի ձեր զավակների շուրթերին ոսկեղենիկ հայոց լեզուն, մեր հայրերի աղոթքը, որ զորանա նրանց հոգում մեր նախնյաց սուրբ հավատքը, որը դարձնում է մեզ կենդանի Աստծո տաճար, Աստծո ժողովուրդ», – պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հավատավոր հոտին: Սյցի առիթով Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքը հայտնեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոսին, ինչպես նաև ուխտյալ եկեղեցականներին, թեմական վարչության անդամներին, կրթության և մշակույթի նվիրյալներին՝ նախանձախնդրության ու անդուլ ջանքերի, հավատավոր և եկեղեցանվեր ընթացքի համար:
Ապա հավատացյալներին իր օրհնությունը բաշխեց նաև Համայն Վրաստանի Պատրիարքը: Իր խոսքում վրաց հովվապետը պատմական նկատեց Վեհափառ Հայրապետի այցը, ինչպես նաև շեշտեց վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը Վրաստանի կյանքի տարբեր ոլորտներում:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն նվիրեց Ս. Աստվածամոր պատկեր:

Արարողությունից հետո պատվիրակությունը մեկնեց Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոց, ուր Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Իլիա Բ կաթողիկոսը ներկա գտնվեցին աշակերտների կողմից պատրաստված գրական-երաժշտական հանդիսության: Միջոցառման ավարտին երկու Եկեղեցիների հովվապետերին ողջունեց դպրոցի տնօրեն Սվետլաննա Հարությունյանը: Վերջում ներկա աշակերտներին ու ուսուցիչներին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը՝ պատգամելով իբրև գանձարան փայփայել իրենց դպրոցը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում