Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Դուք հայտարարում եք, որ Արփի Մերասը չի՞ մահացել». դատավորը զարմացած է

Երեկ առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պետք է շարունակվեր իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, որն ինչպես արդեն գրել ենք, տուժող Արփի Մերասի մահից հետո մշտապես հետաձգվում է, քանի որ  փաստաբան Հրանտ Անանյանը մինչ օրս չի կարողացել ներկայացնել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա դատավորը կքններ տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցը:

Դեռևս հունվարի 15-ի նիստին փաստաբանը դատարանին տեղեկացրեց, որ իր վստահորդ Արփի Մերասը մահացել է, որից հետո գործի քննությունը հետաձգվեց, որպեսզի ներկայացվեն համապատասխան փաստաթղթերը: Դրանից հետո ևս երկու դատական նիստ հետաձգվեց, քանի որ փաստաբանն չէր կարողացել ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները:

Երեկվա դատական նիստին ևս Անանյանը չներկայացրեց փաստաթղթերը: Փոխարենը բերել էր տեղեկանք, որում գրված էր, որ դեռևս փետրվարի 21-ին Կանադայից ուղարկված փաստաթղթերը տեխնիկական խնդիրների պատճառով չեն հասել Հայաստան:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը փաստաբանին հիշեցրեց, որ այս պահին նա չի կարող որպես ներկայացուցիչ մասնակցել դատական նիստին: Ի դեպ, այս մասին «Առաջին լրատվականը» գրել էր իր նախորդ հրապարակման մեջ՝ մեջբերելով փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքերը. «Արփի Մերասի մահվան մասին տեղեկանալուց հետո դատավորը պետք է Հրանտ Անանյանին առաջարկեր տեղ զբաղեցնել ոչ թե դատավարության կողմերի համար հատկացված հատվածում, այլ դատական նիստերի դահլիճում»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միայն այսօր ստիպեց Հրանտ Անանյանին լքել դատավարության կողմերիի համար նախատեսված հատվածը: Փաստաբան Անանյանը, սակայն ցանկանում էր մնալ՝ պատճառաբանելով, որ նա հանգուցյալ Արփի Մերասի ներկայացուցիչն է եղել ոչ միայն վերջինիս տված լիազորագրի վրա, այլև քրեական վարույթն իրականացրած մարմնի որոշման հիման վրա. «Մինչև փաստաթղթերի էն փաթեթը ստանալը, որով պետք է նաև իրավահաջորդության հարցը լուծվի, ես կարծում եմ՝ իմ լիազորությունները չեն դադարում, քանի դեռ փաստաթղթերը չեն հանձնվել դատարանին, մահվան փաստը չի հաստատվել և այլն և այլն»,- փաստաբանի դիրքորոշումը զարմացրեց դատավորին և վերջինս հարց ուղղեց. «Դուք հայտարարում եք, որ Արփի Մերասը չի՞ մահացել»:

Փաստաբան Անանյանը հաստատեց, որ Արփի Մերասը մահացել է, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ նրա լիազորությունները դադարեցված են և որոշեց շարունակել գործի քննությունն առանց Հրանտ Անանյանի:

Որպես Մարինա Պողոսյանի երկրորդ պաշտպան ներգրավվեց Մուշեղ Շուշանյանը, ով դատարանից ժամանակ խնդրեց գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու և պաշտպանական ճառ պատրաստելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), մեղադրող դատախազը միջնորդել է վերջինիս մեղավոր ճանաչել և ազատազրկել 6.5 տարի ժամկետով:

Դեռևս 2015 թվականի հուլիսին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ստորագրված կանադահայ Արփի Մերասի անունով, ով Տորոնտոյում գործող «Arpi Nursery School»-ի սեփականատերն էր:

Հաղորդման մեջ նշված է եղել, որ Մարինա Պողոսյանը վաճառել է դե յուրե Արփի Մերասին պատկանող անշարժ գույքը: Մերասը հայտնել է, թե ինքը Մարինա Պողոսյանին երբեք վաճառելու հանձնարարություն չի տվել, փոխարենը «ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել» նրա անունով: Այլ կերպ ասած, Մերասը իրավապաշտպանին մեղադրել է ծանր հանցագործության մեջ:

Ի՞նչ է պարզվել նախաքննության և դատաքննության ընթացքում: Մարինա Պողոսյանը առաջին իսկ հնարավորության դեպքում նախաքննական մարմնին է ներկայացրել նոտարի կողմից վավերացված թվով երեք լիազորագրեր, որոնք ոչ թե ընդհանուր բնույթի են, ինչպես Մերասն է նշել իր հաղորդման մեջ, այլ կոնկրետ վերաբերել են տան վաճառքին, գրավադրմանը և այլ գործարքներ կատարելուն: 2008, 2010 և 2012 թվականներին տրված լիազորագրերում մասնավորապես նշված է, որ Մերասը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի վերաբերյալ լիազորել է Մարինա Պողոսյանին «իր հայեցողությամբ տնօրինել (օգտագործել, վաճառել, փոխանակել, վարձով տալ, գրավ դնել, անհատույց օգտագործման հանձնել)», ինչպես նաև ստանալ վաճառքի գումարը:

Վաճառքին վերաբերող լիազորագրերն առանձնանում են նրանով, որ լիազորող անձը բացի նրանից, որ ստորագրում է լիազորագիրը, այլև իր ձեռքով գրում է «վաճառել» բառը թե լիազորագրում, թե նոտարական մատյանում: Սա սովորաբար արվում է նրա համար, որպեսզի լիազորող անձը հետագայում չհայտարարի, թե ինքը առանց հասկանալու է ստորագրել այդ փաստաթուղթը:

Լիազորարերը ներկայացնելու որոշ ժամանակ անց Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, որի դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Հրանտ Անանյանը: Բողոքը քննել է դատավոր Լևոն Ավետիսյանը, ում Մարինա Պողոսյանը մինչ այդ բազմիցս քննադատել էր մամուլի հրապարակումներում: Լևոն Ավետիսյանի որոշմամբ՝ գործի կարճման որոշումը վերացվել է և կրկին նախաքննություն է ընթացել, որից հետո գործը մեղադրական եզրակացությունով ուղարկվել է դատարան:

Նշենք, որ տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կապում են նրա ակտիվ գործունեության հետ, ընդգծելով, որ Պողոսյանը բարձրաձայնել է Կառավարության նախկին աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն գործարքների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում