Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնում աշխատող դոկտոր Ջուլիան դե Սիլվան համեմատել է բրիտանական արքայական ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչների արտաքինները և հայտարարել, որ 36-ամյա Մեգան Մարկլին կարելի է ճանաչել ամենագեղեցիկը:

Գնահատելիս բժիշկն օգտվել է ոսկե հարաբերակցության սկզբունքից՝ մաթեմատիկական բանաձև և ներդաշնակ բաժանում, որը կիրառվում էր դեռևս հին հույների կողմից`գեղեցկությունը «չափելու» համար: Լեոնարդո դա Վինչին նույն սկզբունքով է նկարել «Վիտրուվյան մարդուն»:

Դոկտոր Ջուլիան դե Սիլվան բացահայտել է, որ արքայազն Հարրիի հարսնացուի դեմքն ավելի է համապատասխանում կատարյալ համամասնություններին: Երկրորդ տեղում հայտնվել է Քեյթ Միդլթոնը՝ շատ չնչին տարբերությամբ:
Բժշկի կարծիքով՝ Մեգանը և Քեյթն իսկապես առանձնանում են մնացած արքայադուստրերի ֆոնի վրա: Մեգանն ունի գրեթե կատարյալ քիթ և կզակ: Գեղեցիկ համաչափությունը նրան մոտեցնում է այն իդեալական համամասնություններին, որոնց մասին հին հույները խոսել են:

Նա բարձր է գնահատել Բեատրիս Յորսկայայի, արքայադուստր Եվգենյայի և Զառա Ֆիլիփսի արտաքինները, սակայն առաջնությունը տվել է Մեգան Մարքլին։










































