Թուրինի «Յուվենթուս»-ի ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իր ընտրությունն է կատարել` կապված «Ոսկե գնդակ» մրցանակի 2013 թվականի դափնեկրի հետ:
«Ում կտայի ես «Ոսկե գնդա՞կ»-ը. Քրիշտիանու Ռոնալդու, թե Ֆրանկ Ռիբերի՞. նրանցից մեկին:
Կարծում եմ, որ Ռիբերին ավելի շատ է արժանի, քանի որ նա իր ակումբի հետ հաղթել է բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է: Այնպես որ, ավելի արդար է մրցանակը հանձնել խաղացողին, ով այդքան շատ տիտղոսներ է նվաճել»,- ասել է իտալացի ֆուտբոլիստը: