Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Միջակությունների ու լյումպենի Հայաստան

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշել է ԽՍՀՄ և ԱՄՆ միջև սպառազինությունների մրցավազքը շատ հետաքրքիր համատեքստում: «… ԽՍՀՄ միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտորն էր Սամվել Քոչարյանցը, իսկ ամերիկյանինը` Պոլ Տեր-Կարապետյանը։ Սովետական Լուսնագնացը ստեղծել էր Ալեքսանդր Քեմուրջյանը, իսկ ամերիկյան լուսնային ավտոմոբիլի կոնստրուկտորը Ջոն Հայլաջյանն էր, ԽՍՀՄ հիմնական ռազմական ինքնաթիռների ստեղծողը Արտեմ Միկոյանն էր, իսկ ամերիկյան Ֆանտոմինը՝ Վահե Քյուպելյանը։ Ուրիշի համար կարող ենք, ի՞նչու մեզ համար չի ստացվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատյանը:

Իհարկե, նախկին վարչապետի առաջ քաշած հարցը շատ հեշտ կարելի է փակել` ասելով, որ գերտերությունները մեծ պոտենցիալ ունեն` մարդկանց տաղանդն ու հրանարավորությունները բացահայտելու, նրանց համար ինքնադրսևորման միջավայր ստեղծելու համար:

Դա, իհարկե, այդպես է, մյուս կողմից` պարզունակ պատասխան է, որովհետև, օրինակ, նույն ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն միանգամայն տարբեր համակարգեր էին` մարդու, նրա ազատությունների ու տաղանդի գնահատման ուրույն մշակույթներով: Սակայն Հրանտ Բագրատյանի հարցադրումը պետք է դիտարկել միանգամայն այլ` թերևս, ոչ հռետորական հարթության վրա: Արդյո՞ք Հայաստանում կայացել է պետության այն մոդելը, որը տաղանդավոր մարդկանց իրացման, դրսևորման հնարավորություն կընձեռի: Օրինակ` Երրորդ հանրապետության առաջին տարիներին կար ապագայի տեսլական, գործ ունեինք երազանքով ապրող քաղաքական դասի և հասարակության հետ և ընդամենը հաշված ամիսների ընթացքում հնարավոր եղավ Հայաստան վերադարձնել սովետական բանակի հայազգի լավագույն սպաներին` նախադրյալներ ստեղծելով արցախյան պատերազմի հաղթանակի համար: ԱՄՆ-ում և արևմտյան աշխարհի այլ երկրներում մեր հայրենակիցները կարողանում են դրսևորվել պետության որակի, ազատության և մրցակցային միջավայրի շնորհիվ:

Խորհրդային Միությունում պետության այդ որակները չկային, սակայն մարդկանց մոտիվացնում էին գաղափարական գործոններով, նույնիսկ` կարծրատիպերով: Այսօրվա Հայաստանը զուրկ է թե ժամանակակից պետության հատկանիշներից և թե, այսպես կոչված, գաղափարական կամ արժեքային բաղադրիչներից ու պայմանականորեն նման է կալանավայրի, որտեղ հայտնված մարդիկ մտածում են ոչ թե ինքադրսևորման, այլ` բոլոր հնարավոր միջոցներով ազատվելու, մեր դեպքում` արտագաղթելու մասին: Օլիգոպոլ համակարգերում, որտեղ իշխում են կոռուպցիոն և մենաշնորհային միտումները, ազատ մրցակցությունը մարդկային որակներն ու ազատություններն, որպես կանոն, չեն խրախուսվում: Խնդիրը` Հայաստանի մեծ ու փոքր լինելը չէ, այլ` պետության որակը, որը ոչ թե մագնիսի պես բացահայտում և ձգում է տաղանդավոր մարդկանց կամ նպաստում է մարդկային հնարավորությունների իրացմանն, այլ հակառակը` ըստ էության, վերածվել է հակահամակարգի, որն ասոցացվում է մարդկային հնարավորությունների սահմանափակման, արժանապատվության նսեմացման հետ:

Հայաստանը արդեն 27 տարի անկախ պետություն է, սակայն մեր երկրի քաղաքացիները իրենց հնարավորությունները, տաղանդը շարունակում են գտնել երկրի սահմաններից դուրս` ավելի կենսունակ համակարգերում: Ասվածի լավագույն օրինակը Հենրիխ Մխիթարյանն է, ով արևմտյան կենսունակ համակարգում կարողացավ դրսևորել իր տաղանդը` դառնալով մեր ազգային բրենդներից մեկը: Հայաստանից հեռանում են հատկապես այն հասարակական խմբերի ներկայացուցիչները, որոնց աշխատասիրությունը, տաղանդը, երազանքները բախվում են պետական բիրտ համակարգի դիմադրությանը:

Հայաստանն աստիճանաբար վերածվում է լյումպենի երկրի. միջակությունը, արժեքային դեգրադացիան և ապագայի տեսլականի բացակայությունը չեն կարող հրապարակ բերել տաղանդավոր անուններ, հավակնոտ մարդկանց: Մեր հասարակության ճաշակի, պատկերացումների և ընտրության նշաձողը սահմանում են գավառամիտ իշխանավորներն ու օլիգարխները` միջակության ճահիճում խեղդելով մարդկային ազատություններն ու տաղանդը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում