Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն այսօր տեղական ժամանակով 16:00-ին Չանքայա նախագահական նստավայրում հանդիպում է ունենալու նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։ Հանդիպման ժամանակ Էրդողանը ներկայացնելու է 60-րդ կառավարության հրաժարականը։
Մինչև նոր կառավարության ձևավորումը Գյուլն Էրդողանին հանձնարարելու է շարունակել պաշտոնավարումը։ Իսկ ահա խորհրդարանում երդման արարողությունից հետո Գյուլն Էրդողանին հանձնարարելու է ձևավորել նոր՝ 61-րդ կառավարությունը։