Վաշինգտոնի ապահովագրության, բանկային ու ֆոնդային ակտիվների հանձնակատար Ուիլյամ Ուայթն աշխատանքից ազատվել է 1 օր անց այն բանից հետո, երբ հրապարակավ քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Սպիտակ տան անցկացրած առողջապահական բարեփոխումները:
Ուայթին աշխատանքից ազատելու պատճառ է հանդիսացել նրա հայտարարությունը՝ տեղակայված Վաշինգտոնի քաղաքապետարանի կայքում, գրում է The Washington Post-ը:
«Ուղիղ 24 ժամ այն բանից հետո, երբ բարեփոխումները քննադատող իմ խոսքերը հայտնվեցին համացանցում, ես տեղեկացվեցի իմ ազատման մասին»,- թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուայթը:









































