Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞վ է խանգարում Բաքվին «ազատագրել» Ղարաբաղը. Ադրբեջանը մի շաբաթում նույնիսկ մի գյուղ չի կարող գրավել

Բաքվի պաշտոնյաները շարունակում են զարմացնել իրենց անհեթեթ հայտարարություններով: Այս անգամ աչքի էր ընկել Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, որը Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի համագումարին հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է մեկ շաբաթում վերադարձնել Ղարաբաղը:

«Ադրբեջանի բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Ադրբեջանն ամեն տարի 3-4 միլիարդ դոլար է ծախսում իր անվտանգության ապահովման վրա: Եվ մեր պետությունը ցույց է տվել իր ուժը Ապրիլյան պատերազմի ժամանակ: Եթե մեզ չխանգարեն, մենք մի շաբաթում, առավելագույնը՝ մեկ ամսում կարող ենք ազատագրել օկուպացված բոլոր տարածքները», – հայտարարել է Ալիևի օգնականը:

Ռազմական փորձագետներն ու վերլուծաբանները, սակայն, լուրջ չեն վերաբերվում նմանատիպ հայտարարություններին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն առաջին անգամ չէ նման բան ասում:

Ալի Հասանովի հայտարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում մեկնաբանել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը՝ նշելով, որ «սա ոչ թե լուրջ դիվանագիտություն է, այլ շատ վտանգավոր խոսակցություն»:

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ նման հայտարարությունները շատ ծիծաղելի են հնչում հատկապես Ապրիլյան պատերազմից հետո: Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը չկարողացավ լուրջ արդյունքի հասնել՝ գրավելով ընդամենը մի քանի բարձունք:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալի Հասանովի խոսքերը: Պե՞տք է արդյոք լուրջ վերաբերվենք նմանատիպ հայտարարություններին:

– Նմանատիպ հայտարարությունները նորություն չեն: Ադրբեջանի ղեկավարները նման մտքեր շատ հաճախ էին արտահայտում մինչև 2016 թ. Ապրիլյան պատերազմը, սակայն պատերազմից հետո՝ բավական երկար ժամանակ, ադրբեջանցի պաշտոնյաներն ավելի համեստ էին իրենց պահում: Ըստ երևույթին, դրա էֆեկտը կամաց-կամաց հավասարվում է զրոյի, և մարդիկ սկսում են մոռանալ այն փաստը, որ Ադրբեջանը (2016 թ. ապրիլին) չորս օր ծախսեց Ալի Հասանովի նշած մեկ շաբաթից Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» վրա, բայց փաստացի փոքրիկ լոկալ հաջողության կարողացավ հասնել միայն առաջին գիշերը, երբ տեղի ունեցավ հարձակումը, և կարողացան գրավել ընդամենը մի քանի բարձունքներ: Իսկ դրանից հետո, ընդհակառակը, հայկական զորքերն անցան հակահարձակման և ադրբեջանական կողմը սկսեց կամաց-կամաց նահանջել: Ադրբեջանը չկարողացավ լուրջ հաջողությունների հասնել: Իսկ եթե մենք խոսում ենք լուրջ «բլից-կրիգի» մասին, որը նկարագրում է Ալի Հասանովը, ապա ադրբեջանական կողմը չորրորդ օրը պետք է մի քանի խոշոր բնակավայրեր գրաված լիներ, վերահսկողություն սահմանած լիներ Լեռնային Ղարաբաղի հիմնական ճանապարհների նկատմամբ: Մենք այս ամենը չտեսանք: Եվ չկա որևէ նախադրյալ իրականացնելու այն, ինչի մասին խոսում է Հասանովը: Եթե նույնիսկ որպես փաստ ընդունենք այն պնդումը, թե իբր չորրորդ օրը ինչ-որ մեկը խանգարել է ադրբեջանական կողմին, լինի Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր, ապա, միևնույն է, տեսնում ենք, որ այդ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը:

– Բայց ո՞վ է նրանց խանգարում կամ տեսականորեն ո՞վ կարող էր խանգարել Ադրբեջանին: Եթե խոսքը Ռուսաստանի մասին է, ապա Ռուսաստանն ավելի շուտ Հայաստանի՛ն թույլ չտվեց շարունակել հարձակումը:

– Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պարզապես ուզում էր դադարեցնել այդ պահին բոցավառվող հակամարտությունը, ոչ թե դիտավորյալ գործեց ի վնաս Հայաստանի: Այդպես ստացվեց: Բայց փաստն այն է, որ զինադադարի մասին բանավոր պայմանավորվածությունը ձեռք բերվեց Մոսկվայում, իսկ դա նշանակում է, որ հենց այդ երկիրն է նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը: Բայց ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկի, բացի Թուրքիայից, կարող է ձեռնտու լինել այս հակամարտության բռնկումը: Դա հաստատ ձեռնտու չէ Ռուսաստանին, որը մի կողմից պատերազմում է Սիրիայում, մյուս կողմից ունի սառեցված պատերազմ Ուկրաինայում: Իսկ Թուրքիան օգտագործեց կոնֆլիկտը՝ Մոսկվայի հետ առևտուր անելու նպատակով: Այն ժամանակ՝ Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ լարված էին:

– Ուզում եք ասել, որ Հասանովի հայտարարությունը պետք է գնահատվի ոչ թե ռազմական, այլ քաղաքակա՞ն տեսանկյունից:

– Այդ հայտարարությունը կարելի է տարբեր տեսանկյուններից գնահատել, բայց ակնհայտ է, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ինձ թվում է՝ դա նախընտրական քայլ է՝ ուղղված ներքին լսարանին, որովհետև նման հայտարարությունները ծիծաղելի են Ապրիլյան պատերազմից հետո, երբ մենք մեր աչքով տեսանք, որ ադրբեջանական կողմը չկարողացավ որևէ առաջխաղացման հասնել:  Պատերազմի չափանիշներով՝ նրանց արդյունքները հավասար են զրոյի:

– Բայց որտեղի՞ց է գալիս ադրբեջանցիների այդ ինքնավստահությունը: Հասանովն ասում է, թե իրենց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Դա ճի՞շտ գնահատական է:

– Ինչ վերաբերում է մարտունակությանը, ապա մենք տեսանք, որ Ադրբեջանն ուներ շատ մարտունակ հատուկ ջոկատայինների բրիգադ՝ էլիտար զորքեր, որոնք հասցրեցին առաջին հարվածը, բայց ադրբեջանցիների կանոնավոր բանակը, որը պետք է ամրապնդեր հաջողությունը, ամբողջությամբ ձախողեց առաջադրանքը և չհասավ որևէ արդյունքի: Ադրբեջանական բանակն, իհարկե, սպառազինության քանակով գերազանցում է և՛ հայկական, և՛ վրացական բանակներին, բայց կան սպառազինության որոշակի կատեգորիաներ, որտեղ Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից: Իհարկե, Ադրբեջանում ժամանակակից զինատեսակներն ավելի շատ են, բայց չի կարելի է ասել, թե դրանք այնքան շատ են, որ թույլ կտան Ադրբեջանին արագ հաջողության հասնել հարձակման դեպքում: Հայկական կողմն ունի բավարար միջոցներ՝ պաշտպանվելու ադրբեջանական բանակից: Ավելին, վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում՝ Ապրիլյան պատերազմից հետո, ձեռք է բերել մեծ թվով ժամանակակից զինատեսակներ՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռներ, հակատանկային զինատեսակներ: Վերջերս, օրինակ, ցուցադրվեցին «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրները, որոնք այս կատեգորիայում աշխարհում ամենաարդյունավետ զինատեսակներից են և կարող են դիմահար կրակով խոցել ցանկացած տանկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում