Մարտի 11-15-ը Երևանում կանցկացվի միջազգային մրցաշար, որը նվիրված կլինի Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Մրցաշարին կմասնակցեն Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկին», Թբիլիսիի «Հունդային», Թեհրանի «Արարատը» և Երևանի «Ուրարտու» ակումբները:
««Գազպրոմ Մոսկովսկին» և «Հունդային» շատ ուժեղ թիմեր են, ունեն բարձր մակարդակի խաղացողներ և իրենց առաջնությունների առաջատարներն են: «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան և իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում:»- նշել է ՀԲՖ փոխնախագահ ՝ Արա Պողոսյանը:
Մրցաշարի խաղացանկը ՝
11.03.2018 Ժամը ՝ 20:00 , «Միկա» մարզահամալիր
«Ուրարտու» Երևան – «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա
12.03.2018, Ժամը ՝ 14:00, Օլիմպավան
«Հունդայի» Թբիլիսի – «Արարատ» Թեհրան
13.03.2018, Ժամը ՝ 18:00, «Միկա» մարզահամալիր
«Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա – «Հունդայի» Թբիլիսի
Ժամը ՝ 20:00, «Միկա» մարզահամալիր
«Ուրարտու» Երևան – «Արարատ» Թեհրան
14.03.2018, Ժամը ՝ 14:00, Օլիմպավան
«Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա – «Արարատ» Թեհրան
Ժամը՝ 20:00 , «Միկա» մարզահամալիր
«Ուրարտու» Երևան – «Հունդայի» Թբիլիսի