Lulz Security անունը կրող հաքերական խմբի անդամները, որոնք ավելի վաղ հարձակվել էին Sony Pictures կինոընկերության և Fox հեռուստաալիքի կայքերի վրա, երեկ կոտրել են նաև ԱՄՆ Սենատի կայքը: Lulz Security խումբն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում,- հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաքերական հարձակումներն արդեն սովորական են դառնում, իսկ շատ երկրների կառավարություններ փորձում են համապատասխան կառույցներ ստեղծելով՝ պայքարել այս երևույթի դեմ: Մի քանի օր առաջ Իսպանիայում ձերբակալվել էին Anonymous խմբի 3 հաքերներ: Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիայում նույնպես ձերբակալվել են այս խմբի տասնյակ մասնակիցներ: