Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որտեղ փնտրել Բերեզովսկու հետնորդին․ Ովքեր են Արթուր Պետրոսյանի տեսադաշտում

Ազգերի լիգայի խաղարկությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը առաջիկա երեք շաբաթվա ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Մարտի 24-ին մեր ֆուտբոլիստները Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Էստոնիայի, իսկ երեք օր անց կրկին Երևանում կհանդիպեն Լիտվայի ընտրանու հետ:

Այս հանդիպումները ինչ խոսք օգտակար կլինեն մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար մարտունակ կոլեկտիվ ձևավորելու գործում: Այսօր Հայաստանի հավաքականում խնդիրները շատ են: Խաղային օղականերում կան բացեր որոնք չլրացնելու դեպքում Ազգերի լիգայում հաջողության հասնելը բավական դժվար կլինի: Եթե հարձակման և պաշտպանության օղակներում խնդիրները կարելի է կարգավորել և դրա համար կան նախադրյալներ, ապա դարպասապահի հարցը շարունակում է մնալ օրակարգային: Ավելին, նախորդ տարվա համեմատ այս խնդիրն ավելի է խորացել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ, բայց այս գործըթացում դրական տեղաշարժը տեսանելի չէ: ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը այս տարվա փետրվարին հանդիպել էր Յուրչենկոյի հետ և կրկին անգամ ներկայացրել է ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում: Յուրչենկոն հավաստիացրել էր, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետևաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ: «Տոսնոյի» դարպասապահը արդեն մի քանի տարի նմանատիպ պատճառաբանություններ է ներկայացնում և չի միանում Հայաստանի հավաքականին:

Այս պահին դժվար է ասել Յուրչենկոն կկարողանա օգնել մեր ազգային թիմին,  թե ոչ: Այս պահին ունենք այն, ինչ ունենք և Յուրչենկոյի վրա հույս դնելը այնքան էլ ճիշտ չի լինի: Իսկ իրականում առաջիկա ընկերական հանդիպումներին ընդառաջ Հայաստանի հավաքականն ըստ էության մնացել է առանց դարպասապահի: Հիմնական դարպասապահ «Ալաշկերտը» ներկայացնող Արսեն Բեգլարյանը Բարձրագույն խմբի մեկնարկային երկու հանդիպումներին չի մասնակցել: Նա տեղ չէր գտել նույնիսկ մրցավեճի հայտացուցակում: Առաջին տուրում «Շիրակի» հետ հանդիպումից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հայտարարել էր, որ Բեգլարյանը մեջքի վնասվածք ունի, սակայն նշել էր, որ եթե նույնիսկ առողջական խնդիրներ չունենար, չէր լինի մեկնարկային կազմում: «Բեգլարյանը մեջքի հետ կապված խնդիր ուներ, չնայած եթե այդ խնդիրն էլ չլիներ, միևնույնն է՝ Օգնենը դուրս կգար խաղադաշտ: Չեմ ասի, թե նրանց մակարդակներում տարբերությունն այդքան մեծ է: Բայց Օգնենը լավ դարպասապահ է»,- նշել էր Խաշմանյանը:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտը» պայմանագիր կնքեց միանգանից երեք դարպասապահների հետ: Նրանցից Օգնեն Չանչարևիչը, որը նույնիսկ Սերբիայի հավաքական է հրավիրվել կարծես թե կամրապնդվի Հայաստանի չեմպիոնի հիմնական կազմում: Այդ դեպքում Բեգլարյանը վերջնականապես կզրկվի խաղային պրակտիկայից: Այս պահին քիչ է հավանական, որ Բեգլարյանը կկարողանա Հայաստանի հավաքականի համար օգտակար լինել Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ հանդիպումներում: Խաղային պրակտիկայի հետ կապված լուրջ խնդիր ունի անցյալ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մի քանի հանդիպումներում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Վերջինս Լեհաստանի հետ խաղում 6 գնդակ բաց թողնելուց հետո տևական ժամանակ ելույթ չէր ունենում: Հայաստանի առաջնության 17-րդ տուրում Մելիքսեթյանը «Գանձասար-Կապանի» կազմում մասնակցեց «Փյունիկի» հետ հանդիպմանը: Կհրավիրի Արթուր Պետրոսյանը Մելիքսեթյանին ազգային հավաքական թե ոչ, այս պահին դժվար է ասել:

Ցավալի է, բայց այս պահին Արթուր Պետրոսյանի տեսադաշտում կան ընդամենը 2-3 դարպասապահներ, որոնց մեր մարզիչը ուզած թե չուզած կարող է հավաքական հրավիրել: Խոսքը Գրիգոր Մելիքսեթյանի, «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանի, ինչպես նաև «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը: «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը դեռևս անցյալ տարի հրաժարվել էր հանդես գալ Հայաստանի հավաքականում: Նշենք, որ Մանուկյանը և Հայրապետյանը մեր հավաքականում որևէ հանդիպում չեն անցկացրել : Իրավիճակն իսկապես տխուր է: Վերը թվարկված դարպասապահների խաղային որակների մասին խոսելը կարծում ենք ավելորդ է: Ռոման Բերեզովկսին արդեն 2 տարի է հեռացել է ֆուտբոլից, սակայն նրա հետնորդը դեռևս չի նշմարվում: Ո՞րտեղ փնտրել Բերեզովսկու հետնորդին:

Այս խնդիրը կարծես անլուծելի է թվում: Ճիշտ է առաջիկա հանդիպումներն ընկերական են, սակայն ցանկացած խաղում երկրպագուները ակնկալում են հաղթանակ: Արդեն իսկ համոզվել ենք, որ առանց հուսալի դարպասապահի հաղթանակներն իրատեսական չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում