Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը վերադառնում է և մտադիր է նոր տիտղոս նվաճել:
«Մի քանի տարի է, ինչ հեռացել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտից, սակայն նախորդ տարի մարտին ես առաջարկ ստացա Ռուսաստանից նորից մենամարտելու համար: Պետք է մենամարտել աշխարհի գործող չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնեցի մենամարտին, քանի որ նրան հաղթելու դեպքում կունենամ իմ 10-րդ գոտին: Ես մեկ մենամարտ անցկացրեցի, որի տեսանյութն ուղարկեցի Ռուսաստան: Այն նայելուց հետո նրանք դեռ լռում են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դարչինյանը: