Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

Հայաստանը խախտեց պայմանավորվածությունները

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցի հետաձգումը, որ պետք է կայանար հունիսի սկզբին, ըստ էության աննկատ մնաց, համենայնդեպս, չարժանացավ մանրամասն դիտարկման: Մինչդեռ այդ իրողությունն առաջին հայացքից իր արարողակարգային բնույթով հանդերձ, կարծես թե խոսում է հայ-իրանական փոխհարաբերության մեջ վստահության լուրջ ճգնաժամի մասին:

Բանն այն է, որ այցի հետաձգման պատճառի մասին ձևակերպումը, որ ներկայացրեց իրանական կողմը՝ հայկական կողմից որոշ փաստաթղթերի անպատրաստություն, ուղղակի մեղադրանք է Հայաստանի հասցեին: Փաստացի ստացվում է, որ իրանական կողմի հետ եղել են այցի հետ կապված պայմանավորվածություններ, որոնք, սակայն, հայկական կողմը չի հարգել: Խնդիրն, իհարկե, այստեղ փաստաթղթերը չեն, և դրանց հիշատակումն անկասկած դիվանագիտական լեզու է ընդամենը: Իրանը, փաստորեն, Հայաստանին ասաց՝ «մենք բան ենք խոսել, պայմանավորվել, որը դուք չեք արել»: Այսինքն՝ սա դիվանագիտական բավական շառաչուն ապտակ էր մեր ռազմավարական շահակից երկրի կողմից, որը թերևս մեր միակ հարևանն է տարածաշրջանում, որի հետ մենք ունենք ռազմավարական շահերի շատ կոնկրետ ներդաշնակություն:

Մինչդեռ ինչպես երևաց Ահմադինեժադի այցի հետաձգումից, այդ ներդաշնակությունն ըստ էության կամ խախտվել է, կամ խախտվելու եզրին է: Եվ այստեղ բանը միայն Կազանի հանդիպման նախօրեն չէ: Ահմադինեժադի հայաստանյան այցն անկասկած լինելու էր Կազանից առաջ քաղաքական լուրջ աջակցություն Հայաստանին: Սակայն Իրանը, փաստորեն, հրաժարվեց դրանից՝ ակնարկելով, որ Հայաստանն էլ նախապես ինչ-որ պայմանավորվածություն էր խախտել:

Սակայն Հայաստանի այդ «խախտվածությունն» արտաքին քաղաքական առումով արդեն տևում է երեք տարի, երբ Հայաստանի իշխանությունը նախաձեռնողականության անվան տակ «այո» է ասում ցանկացած տարածաշրջանային գործընթացի, բարեկամանալու կամ սառելու ցանկացած առաջարկի: Իսկ այդ իրողությունը, արտաքին այդ անսկզբունք քաղաքականությունը, բնականաբար, կմտահոգեր միայն Իրանին, ով ունի շատ կոնկրետ շահեր, և որոնց իրացման հարցում Հայաստանը տեսնում է որպես բնական դաշնակից: Վաղ թե ուշ Իրանն անկասկած պետք է հայտներ իր մտահոգությունը Հայաստանի դաշնակցային կանխատեսելիության և վստահելիության հետ կապված, և Կազանի նախօրեն թերևս համարեց վճռական պահ այդ մասին արտահայտվելու համար՝ գուցե մտածելով, որ Հայաստանի իշխանության կեցվածքը հուշում է, որ այդ դիվանագիտական ապտակը ուշացնելը կարող է ճակատագրական լինել թե՛ Հայաստանի, հետևաբար նաև թե՛ Իրանի համար: Մյուս կողմից էլ՝ իրանական իշխանությունը փորձեց հասկացնել Հայաստանին, որ Իրանն ամենևին մտադիր չէ հանդուրժել Հայաստանի իշխանության սեթևեթանքները աշխարհաքաղաքական քամիների ներքո, և ունենալով կոնկրետ ռազմավարական շահեր ու կոնկրետ նպատակներ՝ Իրանը իր համար տարածաշրջանում կփորձի որոնել թեկուզ ինչ-որ առումով շահերի ու պատկերացումների տեսանկյունից հակասական, բայց գոնե առավել սկզբունքային և վստահելի ու կանխատեսելի գործընկեր պետություններ: Իսկ դա Հայաստանի համար կարող է լինել լրջագույն կորուստ, որն կարող է պարզապես անփոխարինելի լինել տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից:

Ուստի ներկայումս Հայաստանի շահը պահանջում է շուտափույթ կերպով վերականգնել վստահությունն իրանական իշխանության մոտ և ցույց տալ, որ Հայաստանն, այդուհանդերձ, հավատարիմ է իր ռազմավարական շահի նշաձողին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում