Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մերասի մահից հետո Մարինա Պողոսյանի գործը ժամանակավորապես փակուղի է մտել

Երեքշաբթի՝ ժամը 09:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվելու է «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարինա Պողոսյանի քրեական գործի քննությունը: Սույն գործով մեղադրող դատախազն արդեն իսկ կարդացել է իր ճառը, սակայն գործով տուժող ճանաչված կանադահայ Արփի Մերասի մահից հետո դատական նիստերը հետաձգվում են, քանի որ Մերասի կենդանության օրոք որպես նրա ներկայացուցիչ հանդես եկող փաստաբան Հրանտ Անանյանը դեռևս չի ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի շարունակի ընդգրկված լինել այս գործում որպես կողմի ներկայացուցիչ:

Նախորդ դատական նիստին փաստաբանը ներկայացրեց Մերասի մահվան վկայականն ու Մերասի որդիների՝ Սուրեն և Սարո Մերասների անձնագրի ու ծննդյան վկայականների պատճեններն ու դրանց թարգմանությունները: Հրանտ Անանյանը նաև ներկայացրեց մի փաստաթուղթ, որում գրված էր, որ Սուրեն ու Սարո Մերասները ցանկություն են հայտնում սույն քրեական գործով հանդես գալու որպես Արփի Մերասի իրավահաջորդներ և որ իրենք լիազորում են փաստաբաններ Հրանտ Անանյանին ու Վահե Սեդրակյանին իրենց շահերը դատարանում ներկացնելու:

Մեղադրյալ դատախազ Բագրատ Ղազինյանը հայտարարեց, որ ինքը ծանոթ է Անանյանի ներկայացրած փաստաթղթերին, միանշանակ միանում է նրա դիրքորոշմանը և կողմ է, որ նա ներկայանա որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Սակայն րոպեներ անց պարզվեց, որ այդ փաստաթղթերով Անանյանը պարզապես իրավունք չունի ներգրավվելու որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Այդ փաստն արձանագրեց ոչ միայն Մարինա Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, այլև գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ տվյալ փաստաթղթերը չեն կարող հիմք հանդիսանալ նշված անձանց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու համար նախևառաջ այն պատճառով, որ դրանք բնօրինակներ չեն, այլ պատճեներ են: «Դատարանը նախ պետք է ուսումնասիրի բնօրինակները և հավաստիանալով դրանց իսկության մեջ նոր պատճեները կցի քրեական գործին»,- նշեց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ դատարանը այս փաստաթղթերով չի կարող Սուրեն և Սարո Մերասներից որևէ մեկին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, քանի որ առկա չէ դատարանին ուղղված դիմում:

Մարինա Պողոսյանն էլ հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործով արդեն սովորություն է դարձել փաստաթղթերի պատճեներ ներկայացնելը. «Պատմությունը կրկնվում է, ինչպես հանցագործության մասին հաղորդումն էր տրվել պատճենով, այնպես էլ հիմա պատճեով ցանկանում են իրավահաջորդություն ճանաչել»: Իրավապաշտպանը նշեց, որ ինքը վաղուց է ճանաչում Սուրեն ու Սարո Մերասներին, նրանք երբևէ Հայաստանում չեն բնակվել ու հայերեն լեզվին լիարժեք չեն տիրապետում, ուստի չէին կարող քաջ գիտացկել, թե հայերենով ինչ է շարադրած Հրանտ Անանյանի կողմից ներկայացված փաստաթղթում. «Արյդո՞ք կա վստահություն, որ դա Սուրեն ու Սարո Մերասի ստորագրություններն են: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս փաստաթուղթը, ինչպես և հանցագործության մասին հաղորդումը ստորագրվել է այստեղ, այս դահլիճում ներկա անձանց կողմից»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:

Հրանտ Անանյանը նշեց, որ լիազորագրի պատճենն ուղարկվել է իրեն էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ բնօրինակները ստանալու է շուտով՝ փոստային առաքման միջոցով: Անանյանը խոսքով՝ ինքը խոսել է Մերասի որդիների հետ և ուղարկել է նրանց լիազորագրի տեքստը, իսկ նրանք ստորագրել են ու կցել են անձնագրերի պատճեները: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը հիմնած է հենց նրա վրա, որ Արփի Մերասը պնդում էր, թե նոտարական գրասենյակում իրեն առաջարկել են ստորագրել մի լիազորագիր, որի բովանդակությունն ինքն առանձնապես չի հասկացել, այլ ստորագրել է այն՝ վստահելով Պողոսյանին:

Եթե Կանադայում հայոց լեզու դասավանդող Մերասը պնդում էր, որ չի հասկացել լիազորագրի բովանդակությունը, ապա ավելի քան տրամաբանական է, որ նրա որդիները, ովքեր հայերենին գրեթե չեն տիրապետում, չեն հասկացել Հրանտ Անանյանի գրած լիազորագրի բովանդակությունը: Այնուամենայնիվ, փաստաբան Անանյանը պնդում է, որ Մերաս եղբայրներն իրենց կամքն արտահայտել են սույն գործով որպես իրավահաջորդ ներգրավվելու վերաբերյալ և որ հաջորդ նիստին նա կներկայացնի փաստաթղթերի բնօրինակները:

Դատավոր Մնացական Մնացականյանը փաստեց՝ որպեսզի անձը տուժողի իրավահաջորդ ճանաչվի անհրաժեշտ է, որ այդ անձը դիմումով դիմի դատարանին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Դատավորը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները կամ պատշաճ ընթացակարգով վավերացված պատճեները, որպեսզի դրանք քննության առարկա դառնան:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միանգամայն այլ կարծիք ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում Շուշանյանը նշեց, որ Արփի Մերասի մահվան մասին տեղեկանալուց հետո դատավորը պետք է Հրանտ Անանյանին առաջարկեր տեղ զբաղեցնել ոչ թե դատավարության կողմերի համար հատկացված հատվածում, այլ դատական նիստերի դահլիճում:

Շուշանյանի խոսքով՝ Հրանտ Անանյանը Արփի Մերասի մահից հետո փաստացի իրավունք չուներ ներկայանալու դատարանում որպես կողմ և միջնորդություններ ներկայացնել, քանի դեռ առկա չէ Արփի Մերասի իրավահաջորդ ճանաչելու մասին դիմում: Ավելին, փաստաբանը կարծում է, որ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն՝ սույն գործով որևէ մեկը չի կարող ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ, քանի որ Արփի Մերասի մահը վրա չի հասել մեղադրյալի կողմից նրան ենթադրաբար հասցված վնասի արդյունքում:

«ՀՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժողի կարգավիճակ ձեռք բերելու համար պետք է տվյալ անձին անմիջականորեն պատճառված լինի բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս: Սրանից էլ հետևում է, որ եթե ենթադրյալ հանցանքից տուժած անձը մահանում է դատավարության որևէ փուլում, չի կարող նրա իրավունքները փոխանցվել նրա իրավահաջորդին, որովհետև սա անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող փոխանցվել»,- ասում է փաստաբան Շուշանյանը:

Նրա խոսքով՝ պետք է տարբերակել քրեական դատավարությամբ նախատեսված տուժողի իրավահաջորդի հետ կապված հարաբերությունները քաղաքացիական և վարչական դատավարությամբ կարգավորվող հարաբերություններից: Վերջիններիս դեպքում օրենքը հստակ կարգավորում է, որ հայցվորի մահվան դեպքում գործի վարույթը կասեցվում է մինչև իրավահաջորդության հարցի կարգավորումը: Իսկ քրեական դատավարությունը նման կարգավորում չի նախատեսում: «Չի կարող անձը, որն անմիջականորեն չի տուժել հանցավոր ոտնձգությունից տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ձեռք բերել: Դա անտրամաբանական է և հակասում է օրենքով նախատեսված կարգավորումներին»,- վստահ է Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբանը, ծանոթանալով սույն քրեական գործին, եկել է այն եզրահանգման, որ Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքը լիովին շինծու է. «Պողոսյանի նմատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որևէ փաստական հիմք գոյություն չի ունեցել սկզբանե»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում