Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Սիրիան, իբրև քաղաքական ինքնություն, այլևս գոյություն չունի

Հակամարտությունը Սիրիայում նոր թափ է ստանում: Վերջին օրերին՝ հյուսիսային շրջաններում թուրք-քրդական բախումներին զուգահեռ, ակտիվ ռազմական գործողություններ էին իրականացվում նաև Դամասկոսի մերձակայքում: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Սիրիայի կառավարական ուժերը ռուսական օդուժի օգնությամբ օրեր շարունակ ռմբակոծել են Արևելյան Ղուտայի շրջանը: Իրավապաշտպանների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում Արևելյան Ղուտայում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 123 երեխա: Շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է 2401 բանաձևը, որը հակամարտող բոլոր կողմերից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հավատարիմ մնալ Սիրիայի ողջ տարածքում երկարատև հումանիտար դադարի ապահովմանն առնվազն 30 օրով, ինչը թույլ կտա անխոչընդոտ և անվտանգ կերպով մարդասիրական օգնություն հասցնել և բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին:

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը՝ ասելով, որ ՄԱԿ-ի այս բանաձևը շատ ձևական է և որևէ ազդեցություն չի ունենալու Սիրիայում իրադարձությունների զարգացման վրա:

– Պարոն Չետերյան, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Սիրիայի հակամարտությունը նոր փուլ է մտնում:

Ոչ, չեմ կարծում: ՄԱԿ-ի բանաձևը շատ ձևական է: Այն որևէ ազդեցություն չի ունենալու Սիրիայում զարգացումների վրա: Բանաձևի ընդունումից հետո իրավիճակը ոչ միայն մնում է լարված, այլև ռմբակոծություններից բացի՝ տեղի ունեցավ շատ մեծ հարձակում սիրիական բանակի և դաշնակիցների կողմից, այնպես որ այս բանաձևը մի փորձ է ՄԱԿ-ի կողմից ցույց տալու, որ իրենք քայլեր են ձեռնարկում իրադրությունը կայունացնելու համար, բայց այդ քայլերը որևէ իմաստ չունեն, և յոթ տարվա պայքարը շարունակվելու է նույն ձևով, նույն թափով: Անցյալ տարվա վերջից և հատկապես այս տարվա սկզբից Սիրիան ոչ միայն դարձել է թատերաբեմ Սիրիայի ներսում պայքարի մեջ միջամտած ուժերի համար, այլև տարբեր ուժեր (Միացյալ Նահանգներ-Ռուսաստան, Իրան-Թուրքիա, Իսրայել-Իրան և այլն), առանց հաշվի առնելու սիրիական հակամարտության կողմերին, ուղղակիորեն լուծում են իրենց հաշիվները Սիրիայի տարածքի վրա: Այլ խոսքերով՝ Սիրիան, իբրև քաղաքական ինքնություն, այլևս գոյություն չունի:

– Բայց չէ՞ որ Սիրիայի գործող վարչակարգը Ռուսաստանի օգնությամբ կարողանում է պահպանել իր իշխանությունը:

– Սիրիական վարչակազմը պնդում է այդ շատ ձևական, լեգալ սիրիական պետության արժեքների շուրջ, բայց այդ գաղափարն այլևս որևէ իմաստ չունի Սիրիայի տարածքի վրա: Երբ իրանական ուժերը ուղղակիորեն օգտագործում են Սիրիայի տարածքը՝ փորձելու հարված հասցնել Իսրայելին, որտեղ սիրիական պետական մասնակցություն գոյություն չունի, դա ցույց է տալիս, որ այլևս անիմաստ է խոսել Սիրիայի մասին՝ իբրև քաղաքական ինքնության: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը փորձում է այնտեղ հավասարակշռություն պահպանել մի շարք հակասական ուժերի միջև և այդ դերի միջոցով դառնալ թիվ մեկը Սիրիայի թատերաբեմի վրա:

– Այսինքն, ուզում եք ասել, որ Սիրիան շատ հեռու է հակամարտության քաղաքական կարգավորումից:

– Այո, այնտեղ քաղաքական որևէ երկխոսություն գոյություն չունի: Ո՞ր ուժերի միջև պետք է լինի քաղաքական երկխոսություն: Այսօր Սիրիան ամբողջությամբ մասնատված է, և յոթ տարի անց նույն ռեժիմը վերականգնելու գաղափարը նույնիսկ անհեթեթություն է: Ավելի արդյունավետ կլիներ, եթե միջազգային հանրությունը փորձեր սիրիական հակամարտության տարբեր ուժերի կողք-կողքի բերել, և այդ տարբեր ուժերը փոխզիջումների գնային, բայց ո՛չ Ռուսաստանը Սոչիում, ո՛չ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափը Աստանայում, ո՛չ էլ ՄԱԿ-ը Ժնևում այդ աշխատանքի ուղղությամբ լուրջ քայլեր չարեցին:

– Ինչո՞ւ հենց Սիրիան դարձավ թատերաբեմ տարածաշրջանային ուժերի և գերտերությունների շահերի բախման համար: Չէ՞ որ «արաբական գարնան» ալիքը տարածվել էր շատ երկրներում, և քաղաքական ցնցումներ առաջացան արաբական մի շարք երկրներում, բայց այս վիճակում հայտնվեց միայն Սիրիան: Ո՞րն է Սիրիայի աշխարհագրական, քաղաքական նշանակությունը:

Մի քանի պատճառ կա: Նախ, Սիրիան, ինչպես դուք ասացիք, գտնվում է աշխարհաքաղաքական իմաստով շատ զգայուն շրջանում: Այնտեղ կա Իսրայելի, Իրանի գործոնը, Թուրքիան և քրդական գործոնը: Բայց կա ավելի կարևոր մի հանգամանք, որ Սիրիայի տարբեր քաղաքական ուժեր, լինի իշխանությունը, թե ընդդիմությունը, իրենց ներքին պայքարի մեջ չգտնելով մեխանիզմներ այդ պայքարը կարգավորելու, սահմաններ դնելու այդ պայքարի վայրագության ուղղությամբ՝ փորձեցին արտաքին ուժերի օգնությամբ իրենց ներքին քաղաքական հարցերը լուծել: Սիրիայի իշխանությունները փորձեցին օգնություն ստանալ Իրանի, լիբանանյան «Հըզբոլլահ»-ի և Ռուսաստանի կողմից: Ընդդիմությունն ուներ մի քանի հովանավորներ: Առաջին հերթին՝ Թուրքիան, ինչպես նաև արաբական տարբեր նավթային երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Կատար և այլն: Սիրիայի քաղաքական ուժերն իրենք ամենայն մեծ սիրով հրավիրեցին օտար ուժերին իրենց ներքին պայքարի մեջ, և այսօր տեսնում ենք, որ իրենք այդ պայքարից դուրս են մնացել, իսկ այդ օտար ուժերը իրենց հարցերն են լուծում Սիրիայի թատերաբեմի վրա:

– Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Աֆրինի շուրջ՝ թուրքական ներխուժումից հետո: Կլինե՞ն ուղղակի բախումներ սիրիական բանակի և թուրքական զինուժի միջև:

– Կարող են լինել ուղղակի բախումներ, բայց շատ սահմանափակ: Կարծում եմ, որ Թուրքիան խաբվեց: Թուրքիան Աֆրին ներխուժեց այն բանից հետո, երբ համաձայնություն ձեռք բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև «նվերների» փոխանակման մասին: Ռուսաստանը ստացավ՝ ինչ ուզում էր՝ սկսած արևելյան Հալեպից, Իդլիբի հարավարևելյան տարածքներից, որպեսզի ապահովի Հոմս-Հալեպ ճանապարհը: Իսկ Թուրքիայի նվերը լինելու էր Աֆրինի քրդական շրջանը, բայց այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանը անուղղակիորեն՝ սիրիական զորքերի միջոցով, փորձում է արգելքներ ստեղծել Թուրքիայի ծրագրերի իրականացման առջև: Այսինքն,՝ 2017 թ. հոկտեմբերին կայացած այդ համաձայնության արդյունքում Ռուսաստանը ստացավ՝ ինչ ուզում էր, իսկ Թուրքիան միայն խոստումներ ստացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում