Աշխարհի 4-ակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը, ով հանդես է գալիս «Ռեդ Բուլ»-ի կազմում, «Ֆորմուլա-1»-ի նոր ռեկորդ է սահմանել: Նա անընդմեջ 8 անգամ հաղթանակ է տարել: Մինչ այժմ որևէ ավտոարշավորդի չի հաջողվել գրանցել այդպիսի ցուցանիշ մրցաշարի պատմության ընթացքում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ալբերտո Ասկարին և Միխայել Շումախերին, ովքեր 7-ական հաղթանակ ունեին:
Ֆետելի կարիերայում այս հաղթանակը 38-րդն էր, իսկ իր թիմի համար` 46-րդը: Լավագույն շրջանն ավտոարշավում Ֆետելի համար 22-րդն էր: