Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Հետաձգված այց՝ կարևոր արդյունքներով. Հայաստանն ու Վրաստանը խորացնում են հարաբերությունները

Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Նույն օրը նրան ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ կառավարությունում կայացած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Երկու հանդիպումներն էլ, բնականաբար, անցել են շատ ջերմ մթնոլորտում: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այս հանդիպումն էլ անցել է շատ ջերմ և կառուցողական մթոնոլորտում: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ շնորհիվ նաև այս հանդիպումների, ավելանում է երկկողմ առևտրաշրջանառությունը, ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում:

«Արդյունքներն ակնառու են և չափելի, ու դա շատ կարևոր է: Վստահ եմ, որ Ձեր այցը ևս իր ներդրումն է ունենալու մեր երկրների միջև փոխգործակցությունը որակապես նոր և ավելի բարձր մակարդակի հասցնելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում»,- ասել է նա:

Վրաստանի վարչապետը նույնպիսի գոհունակությամբ է արձանագրել, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով: Հայաստանի նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գեորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին:

Գեորգի Կվիրիկաշվիլիի այս այցելությունը պիտի տեղի ունենար դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն հետաձգվեց այն պատճառով, որ դեռևս չէր հաստատվել վրացական կառավարության նոր կազմը:

Փորձագետները բարձր են գնահատում այցի նշանակությունը: Վրացագետ Ջոնի Մելիքյանը ասում է, որ այս մակարդակի այցելություն Հայաստան վաղուց չէր եղել Վրաստանի վարչապետի կողմից:

«Իմ կարծիքով՝ նպատակն այն էր, որ կողմերը փորձեն միասին ինչ-որ գնահատական տալ երկկողմ հարաբերություններին: Շատ կարևոր էր, որ Վրաստանի պատվիրակության կազմում էին ներառված կարևորագույն նախարարությունները՝ նախարարների մակարդակով: Սա տալիս է հնարավորություն այսպիսի հանդիպումներից հետո պահպանել հորիզոնական կապերը տարբեր նախարարությունների միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ջոնի Մելիքյանը:

Բանակցությունների ընթացքում քննարկված առաջնային հարցերից մեկը վերաբերում էր առևտրատնտեսական հարաբերություններին: Անդրադարձ է եղել նաև հումանիտար ոլորտին, և ոչ պակաս կարևոր է նաև այն, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրները:

«Հայաստանի նախագահի կողմից հատուկ շեշտվեց այն, որ շատ կարևոր է կայունությունը՝ որպես մեր երկրների տնտեսական զարգացման գործոն»:

Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ Վրաստանի վարչապետի այցի կարևոր արդյունքներից մեկը հայ-վրացական առևտրատնտեսական հանձնաժողովի նիստ գումարելու մասին պայմանավորվածությունն էր: Կողմերը պայմանավորվել են, որ երկու աշխատանքային խմբերը կպատրաստվեն հայ-վրացական առևտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը վերջին տարիներին կտրվածքով, փաստորեն, տեղի է ունենալու առաջին անգամ:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Նախ, այցը պետք է դիտարկենք վրացական պատվիրակության կազմի առումով: Բավական լուրջ կազմ էր՝ վարչապետի գլխավորությամբ: Ներկա էին տնտեսական բլոկի պատասխանատուները, պաշտպանության նախարարը, և պետք է ենթադրենք, որ քննարկումների առարկա են եղել ոչ միայն ավանդական քաղաքական, տնտեսական ուղղության հարցեր, այլև ենթադրելի է, որ ռազմական ոլորտին առնչվող հարցեր են քննարկվել: Այս առումով, իհարկե, այցը շատ կարևոր է: Պետք է հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանում կան հակամարտություններ, և բնական է, որ նմանատիպ այցերի ընթացքում այդ հակամարտություններին են անդրադառնում, և կողմերն իրենց դիրքորոշումներն են հստակեցնում, որը ևս կարևոր է:

Եթե անդրադառնանք քաղաքական մասին, այցը կարևոր է նաև այն հանգամանքով, որ Վրաստանի վարչապետը Հայաստան է այցելում նոր կազմի հաստատումից հետո: Նախորդ տարվա դեկտեմբերին հետաձգվել էր այցը, քանի որ դեռևս չէր հաստատվել նոր կառավարության կազմը: Եվ սա ևս կարևոր է, որ Վրաստանի վերընտրված վարչապետը այցելում է Հայաստան և նախորդ հանդիպումների ընթացքում հնչեցված հայտարարություններով վերահաստատում բովանդակությունը առ այն, որ Վրաստանը ամեն կերպ ձգտում է հարևանների հետ հարաբերությունները պահել հավասարակշռված, լավ հարաբերություններ ունենալ հատկապես այս դեպքում Հայաստանի հետ: Եթե համեմատենք այցերի հաճախակիությունը, կարող ենք արձանագրել, որ հայ-վրացական փոխայցելություններն ավելի հաճախակի են դարձել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ավելի առարկայական արդյունքներ արձանագրեինք այս այցերից հետո, բայց կարծում եմ՝ կլինեն նման արդյունքներ»:

Փորձագետն այս համատեքստում անդրադարձավ նաև էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով. «Բավական լուրջ համագործակցություն է ձևավորվել նաև ընդհանուր տարածաշրջանում: Կողմերը փորձում են զարգացնել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ, և կարծում եմ՝ լուրջ հաջողություններ են գրանցելու»:

Առաջընթաց է գրանցվել նաև առևտրատնտեսական հարաբերություններում. «Առևտրաշրջանառության առումով կողմերը բավական լուրջ առաջընթաց են գրանցել: 2016 թ. առևտրաշրջանառությունը կազմում էր 367 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2017 թ. շրջանառությունը հասել է 480 և ավելի միլիոն դոլարի: Այսինքն՝ մոտ 30 տոկոս աճ է գրանցվել, ինչը շատ կարևոր է, քանի որ սա ազդեցություն է ունենում ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների, այլև տարբեր ուղղությունների վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում