Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 23-ին արտակարգ ուղերձով հանդես կգա Եվրախորհրդարանում,- այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն: «Սաակաշվիլին Ստրասբուրգում արտակարգ ուղերձ կհղի Եվրախորհրդարանի անդամներին: Խիստ հազվադեպ է լինում, որ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի ղեկավարը երկրորդ անգամ ելույթ ունենա Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից»,- ասել է Կալանդաձեն: Նրա խոսքով` «դա վկայում է այն մասին, որ Եվրամիությունը Վրաստանը դիտում է ոչ միայն որպես գործընկեր երկիր, Եվրամիությունը նաև սրտին մոտ է ընդունում Վրաստանի խնդիրները»: «Մենք դա դիտում ենք որպես շատ հավատարիմ դաշնակցի ու գործընկերոջ քայլ»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ ծրագրված է նաև Վրաստանի նախագահի հանդիպումը Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ,- հայտնում է Грузия Online-ը: