Մոսկվայում տեղի է ունեցել «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Իսլերը:
Մրցույթի մասնակից գեղեցկուհիները «Կրոկուս-Սիթի-Հոլում», նկատելով Սերգեյ Զվերևին, շտապել են լուսանկարվել նրա հետ, քանի որ, ըստ նրանց, Մոսկվայում տրանսվեստիտներին «նեղում են»: Զվերևը, սակայն, չի լուսանկարվել ոչ ոքի հետ, այլ գնացել է այդ երեկո իր ուղեկցուհու` Անաստասիա Վոլոչկովայի մոտ, ով խորը բացվածքով անճաշակ զգեստով է եղել, և բոլորը քննարկել են դա: Գրկելով զայրացած Նաստյային` Սերգեյն ինչ-որ բան է ասել նրա ականջին, որից հետո Նաստյայի տրամադրությունը փոքր-ինչ բացվել է:
«Հոլ»-ում ներկա են եղել բազմաթիվ աստղեր` Պիեռ Լիսթերմանը, Լև Լեշչենկոն և այլք: Իհարկե, արարողությունը չէր կարող բաց թողնել նաև նախկին «Միսս տիեզերք» Կալպոն՝ իր զուգընկեր Նիք Ջոնասի հետ:













































