ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը գտնվում է 88-րդ հորիզոնականում:
Նախորդ հրապարակման համեմատ հայ բասկետբոլիստներն առաջադիմել են 1 հորիզոնականով: Փետրվարի 25-ին Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմը սեփական հարկի տակ 84:65 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ, որը նահանջել է 10 տեղով և այժմ 91-րդն է:
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Դանիան, նահանջել է 2 հորիզոնականով և այժմ 72-րդ տեղում է: