Թուրքմենստանում կանայք և աղջիկները Մարտի 8-ի առիթով նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից կստանան 40-ական մանաթ (11 դոլար)։
Նախագահի ստորագրած հանձնարարականին համապատասխան՝ նվերները կստանան թե՛ աշխատողները, թե՛ նպաստ և թոշակ ստացողները, թե՛ ուսանողները, աշակերտներն ու մանկապարտեզի սաները։ Նվերները կշնորհվեն հանդիսավոր մթնոլորտում։
Տոնի առթիվ կանանց 40-ական մանաթ նվիրելու ավանդույթը սկիզբ է առել առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովի կառավարման շրջանից։