Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Թուրքական խորհրդարանում ներկայացված են միայն 4 կուսակցություններ. Radikal

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ հունիսի 12-ի ընտրությունների արդյունքներով, միայն 4 կուսակցության է հաջողվել մուտք գործել թուրքական խորհրդարան։

Խոսքը գնում է վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ), հիմնական ընդդիմադիր, քեմալական ուղղությունը ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) մասին։

Սրանց պետք է հավելել քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ), որն ընտրություններին ներկայացված էր անկախ թեկնածուների տեսքով (խորհրդարանական խմբակցություն ձևավորելու հեռանկարով), քանի որ ի վիճակի չէր հաղթահարել նախընտրական 10 տոկոսանոց արգելքը։

Ոչ վերջնական տվյալներով՝ այս ընտրություններում ԱԶԿ օգտին քվեարկել է 21,442,206 մարդ (49.90 տոկոս), ինչի արդյունքում ԱԶԿ-ն 550 հոգանոց մեջլիսում ստացել է 326 մանդատ։

2002 թվականի նոյեմբերի 3-ի ընտրություններում ԱԶԿ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 10,808,229 քվե, 34.28 տոկոս և 363 մանդատ, իսկ 2007 թվականի հուլիսի 22-ի վաղաժամ ընտրություններում՝ 16,327,291 քվե, 46.58 տոկոս, 341 մանդատ։ Փաստորեն, այս ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն կորցրեց միանգամից 15 մանդատ։

Այս անգամ ԺՀԿ-ն ստացել է 11,134,616 քվե (25.91 տոկոս) և 135 մանդատ։ 2002-ին ԺՀԿ ցուցանիշներն են 6,113,352 քվե, 19.38 տոկոս և 178 մանդատ, իսկ 2007-ին՝ 7,317,808 մարդ, 20.87 տոկոս, 112 մանդատ։ Փաստորեն, այս ընտրությունների արդյունքներով ԺՀԿ-ն իր մանդատների քանակն ավելացրեց 23-ով։

ԱՇԿ-ն այս անգամ հավաքել է 5,580,580 քվե (12.99 տոկոս) և ստացել 53 մանդատ։ 2002-ի ընտրություններում ԱՇԿ-ին չէր հաջողվել հաղթահարել նախընտրական 10 տոկոսանոց շեմը (8.35 տոկոս, 2,635,787 քվե), իսկ 2007-ի ցուցանիշները հետևյալն են. 5,001,869 քվե, 14.27 տոկոս և 71 մանդատ։ Փաստորեն, այս ընտրությունների արդյունքներով ԱՇԿ-ն կորցրեց միանգամից 18 մանդատ։

Ինչ վերաբերում է քուրդ անկախ թեկնածուներին, ապա նրանք հավաքել են 2,859,267 քվե (6.65 տոկոս) և ստացել 36 մանդատ։ 2002-ին քրդերը հանդես եկան միացյալ կուսակցությամբ (Դեմոկրատական ժողովուրդ կուսակցություն), սակայն պարտություն կրեցին՝ ստանալով քվեների 6.21 տոկոսը (1,960,660 քվե)։ 2007-ին քրդերը հանդես եկան անկախ թեկնածուներով և խորհրդարանում ստացան 21 մանդատ (անկախ թեկնածուների 26 մանդատից)՝ ձևավորելով «Դեմոկրատական հասարակարգ» խմբակցությունը։

Այս ընտրություններում հաղթանակ տարած բոլոր անկախ թեկնածուները ներկայացնում են ԽԺԿ-ն։ Այսինքն՝ քրդերն այս անգամ խորհրդարանում ներկայացված կլինեն 15 մանդատով ավելի (ընդհանուր 36 մանդատ)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում