Tuesday, 16 04 2024
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վարչությունների պետերը Տարոն Մարգարյանին ներկայացրել են 2017թ. աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության, բնապահպանության վարչությունների պետերի, ինչպես նաև «Երքաղլույս» և «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով քաղաքապետին ներկայացրել են 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը: Զեկուցվել է, որ կոմունալ տնտեսության և շինբարեկարգման ոլորտներում նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ են տարվել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 95000 քմ մակերեսով հարթ և շուրջ 45000 քմ մակերեսով թեք տանիքների վերանորոգման, 1141 մուտքերի ու 166 վթարային պատշգամների նորոգման ու ամրացման, փողոցների ասֆալտապատման, մայթերի սալիկապատման ու եզրաքարերի նորոգման, մայրաքաղաքի ջրամատակարարման որակի բարելավման, թեքահարթակների կառուցման, նոր աղբամանների տեղադրման և մի շարք այլ ուղղություններով: Կառուցվել և բարեկարգվել է 256 բակային տարածք, որոնք կահավորվել են մանկական խաղերով, մարզասարքերով ու զրուցատաղավարներով, որոշ տեղերում կառուցվել են նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Նախորդ տարվա ընթացքում անցկացվել է 86 կմ երկարությամբ արտաքին լուսավորության նոր ցանց, լուսավորվել և առկա ցանցին են միացվել 193 փողոց ու բակ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի այգիներ, պուրակներ, հրապարակներ ու արձաններ:

Բնապահպանության ոլորտի առնչությամբ զեկուցվել է, որ 2017թ. մայրաքաղաքում անցկացվել և նորոգվել է 6.6 կմ ոռոգման ցանց, կառուցվել է խորքային 2 հոր, ինչի շնորհիվ 2017թ. ընթացքում ավելացված և բարելավված կանաչ տարածքների մակերեսը մայրաքաղաքում կազմել է 2.8 հա: Ծավալային առումով զգալի աշխատանքներ են տարվել նաև սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման բնագավառում:

Ըստ այդմ, Արցախում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների շուրջ 3200 ծնող հնարավորություն է ստացել այցելելու զավակներին, «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների սոցիալական բաղադրիչի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 2799 ընտանիքի, 4234 առաջին դասարան հաճախող երեխաներ էլ ստացել են գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, իսկ ավելի քան 40400 երեխա էլ ստացել է Ամանորի մանկական նվեր-փաթեթ: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել սիրիահայ ընտանիքները, տարեցներն ու սոցիալապես անապահով ընտանիքները: Նոր բնակարաններ են հանձնվել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների 4 ընտանիքների:

Խոսելով 2018թ. ծրագրերի մասին՝ պատասխանատուները նշել են, որ կոմունալ, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում այս տարի ևս հետևողական աշխատանքներ կտարվեն:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ներկայացված ոլորտների մասով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի թիմի կողմից իրականացվող ծրագրերը միտված են իրենց թափով, բովանդակությամբ ու ռիթմով նոր շունչ հաղորդելու Երևանի զարգացմանն ու գեղեցկացմանը:
Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է, բացի առօրյա կենցաղային հարցերից, ուշադրություն դարձնել նաև երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:

«Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի նախաձեռնող ու հանդես գա առաջարկներով: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած ծրագիր, որն առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնի Երևանը: Վերջին տարիներին իսկապես զգալի աշխատանք է կատարվել կոմունալ տնտեսության, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում: Շարունակեք որդեգրած հստակ այս քաղաքականությունն ու ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում: Մենք հստակ քայլերով պետք է գնանք առաջ, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև վարչական շրջանների հետ մշտական կապի ապահովմանը՝ ընդգծելով, որ բնակչի հետ անմիջական շփման առաջին օղակը հենց վարչական շրջաններն են և նրանք առավել մոտիկից են ծանոթ քաղաքացիներին հուզող խնդիրներին:

Հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական, որպեսզի Երևանի զարգացման 2018թ. ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները ևս կյանքի կոչվեն ամբողջությամբ ու ավարտվեն նախատեսված ժամկետներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում