Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Գաբալայի ՌՏԿ-ն ոչ թե օգնում, այլ վնասում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ

Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն անդրադարձ է կատարել Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) խնդիրներին.

«Արաբական երկրներում տեղի ունեցած զարգացումներն ավելացրին Գաբալայի ՌՏԿ-ի նշանակությունը։ Իրաքում, Աֆղանստանում և արաբական երկրներում ՆԱՏՕ-ի կողմից ավիացիոն ուժերի գործածման պատճառով Գաբալայի ՌՏԿ-ն սկսել է աշխատել ուժեղացված ռեժիմով։

Դա բացասականորեն է ազդում ՌՏԿ-ին հարակից շրջաններում ապրողների առողջական վիճակի վրա։ Արդյունքում ծնվում են ֆիզիկական արատներով երեխաներ։ Վերջին շրջանում Գաբալայում ու մոտակա տարածքներում ծնվել են 2 գլուխ, 12 մատ և այլ ֆիզիկական արատներ ունեցող երեխաներ։ Դրա հիմնական պատճառը Գաբալայի ՌՏԿ-ի արձակած ճառագայթումն է։

Գաբալայի ՌՏԿ-ն ավելի շատ վնասում է Ադրբեջանին, քան օգնում։ Այն սպառնում է տարածաշրջանի բնակչությանն ու շրջակա միջավայրին։ Այժմ Ադրբեջանն ու Ռուսաստանը բանակցում են Գաբալայի ՌՏԿ-ի պայմանագրի երկարաձգման մասին։ Ռուսաստանը համաձայնել է ավելացնել տարեկան վարձավճարը։ Այն պետք է ավելանա նվազագույնը 4 անգամ։

Գաբալայի ՌՏԿ-ն ավելի շատ օգտակար է Ռուսաստանի համար։ Ադրբեջանում շատ չեն այնպիսի փորձագետներն ու կադրերը, որոնք կարող են աշխատել Գաբալայի ՌՏԿ-ում։ Մյուս կողմից էլ այդ ՌՏԿ-ն այնքան էլ կարևոր չէ Ադրբեջանի համար։ Ամենայն հավանականությամբ, հետագայում Ադրբեջանը կձգտի փակել այն։ Սակայն առաջիկա 10-15 տարում դա անհնար է»։

Հիշեցնենք, որ «Դարյալ» տիպի Գաբալայի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985 թվականին: 2002 թվականին Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնել է Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 7 միլիոն դոլար է վճարում նրան: Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000-6500 կիլոմետր:

Այսինքն՝ նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012 թվականի օգոստոսին։

Ներկայիս դրությամբ Գաբալայի ՌՏԿ-ում աշխատում է 1400 ռուս զինծառայող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում