Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

«Ելքը» պնդում է, որ Գագիկ Հարությունյանի ընտրության քվեները «կեղծվել են». Փաշինյանը բողոքում է

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը Գագիկ Հարությունյանի թեկնածության քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո «Ելք» խմբակցության ղեկավարը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց և հայտարարեց, որ «Ելք» խմբակցության 7 պատգամավորներ, ովքեր մասնակցել են քվեարկությանը, դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, մինչդեռ Գագիկ Հարությունյանի թեկնածության դեմ ընդամենը 2 քվեաթերթիկ է եղել: «Լիազորված եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները, ովքեր մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, քվեարկել են դեմ Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը: Եվ սա ես համարում եմ մեծամասնության ներկայացուցիչների կողմից «Ելք» դաշինքի դեմ ուղղված ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մանր ժուլիկություն»,- նշեց Փաշինյանը:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Պետք է նշեմ, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկության ողջ գործընթացին՝ քվեաթերթիկի պատրաստման պահից սկսած: Բոլոր անդամները մասնակցել են նաև քվեարկության գործընթացին: Հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են նաև քվեաթերթիկների հաշվառման գործընթացին, միաձայն ստորագրել են արձանագրությունը, հաշվել բոլոր քվեաթերթիկները: Այնպես որ, ես այդ անհիմն հայտարարությունների կարիքը չեմ տեսնում»,- ասաց Մելիքյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ է: «Ես հաշվիչ հանձնաժողովի անդամ եմ, մասնակցել եմ հաշվարկին, սակայն ես չեմ կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով, որովհետև հանձնաժողովի բոլոր անդամները հաշվում էին քվեաթերթիկները, և շատ հնարավոր է, որ նրանցից մեկը հենց այդպես էլ արել է»,- հայտարարեց Լենա Նազարյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ կա քվեարկության արդյունքներն ամփոփող արձանագրություն, որի տակ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները բոլոր խմբակցություններից: «Դուք խոսում եք հնարավորության մասին, մենք էլ կարող ենք ասել, որ ձեր ասածները ենթադրություններ են: Մենք լուրջ մարդիկ ենք, Ազգային ժողովի պատգամավորներ ենք, այստեղ կա արձանագրություն, որը ստորագրվել է բոլորի կողմից առանց բացառության»,- ասաց Շարմազանովը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Ես անպայման ցանկանում եմ հստակեցնել, որ Լենա Նազարյանը ստորագրել է արձանագրության տակ՝ ելնելով առկա քվեաթերթիկներից: Նրա համար հաշվարկի ողջ գործընթացը տեսանելի չի եղել: Եվ ընդհանրապես այդ փակ դռների հետևում հաշվարկի պրակտիկան պետք է փոխել: Մենք պնդում ենք, որ քվեաթերթիկների փոփոխություն է եղել»,- ասաց պատգամավորը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ պահանջեց թեմայի վերաբերյալ մանրամասն հետաքննություն անցկացնել և վերջ տալ հաշվարկը փակ դռների հետևում անելու ձևաչափին: «Թող այդ գործընթացին հետևելու հնարավորություն ունենան լրագրողները, ինչպես ընդունված է Հայաստանի օրենսդրությամբ: Դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի և անհասկանալի է»,- ընդգծեց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը ևս հաշվիչ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ, և իրենք միանշանակ և անվերապահորեն վստահում են նրանց: «Մենք վստահ ենք, որ մեր խմբակցության անդամների ներկայությամբ չէր կարող որևէ մանիպուլյացիա լինել, առաջարկում ենք վերահաշվարկ իրականացնել, որպեսզի այստեղ տարատեսակ կարծիքներ չհնչեն»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ շեշտեց, որ ոչ Գագիկ Հարությունյանի, ոչ իրենց համար էական չէ՝ նա կհավաքի 96 ձայն, թե 88 ձայն: «Դա էական չէ: Ես խնդրում եմ ավելորդ արտահայտություններով նման խլրտումներ չմտցնել մեր բնականոն աշխատանքի մեջ: Եթե ցանկանում եք, կարող եք այդ հաշվարկը նորից կատարել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությանը մասնակցելուց հետո հայտնել էր, որ խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը, իսկ մյուս երեք թեկնածուների քվեարկությունը իրականացնել ազատ: Քվեարկության արդյունքներով Գագիկ Հարությունյանը հավաքել է 98 կողմ և 2 դեմ ձայն, մինչդեռ «Ելք» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել է 7 պատգամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում