Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Որակյալ մեսիջների ճակատագրական բացակայություն

Ամեն անգամ, երբ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում են աշխույժ տեղաշարժեր, կամ գոնե դրանց իմիտացիա հիշեցնող անցուրդարձեր, մեր հասարակությունը բախվում է մի խնդրի… Լիակատար անտեղյակության:

Այսինքն, Հայաստանի քաղաքացիների համար բացարձակ գաղտնիք է, թե ինչ են քննարկում միջնորդներ, Հայաստանը և Ադրբեջանը, կամ հետո ինչ են գալիս հայտնում Ղարաբաղի իշխանությանը: Արտահոսքեր եղել են, կան, կլինեն, բայց դրանք իրենց մեջ ոչ թե տեղեկատվություն են պարունակում բանակցային օրակարգի մասին, այլ ընդամենը էլ ավելի են ապակողմնորոշում հասարակությանը, որովհետև արտահոսքերից հետո պարբերաբար ի հայտ են գալիս այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «լրացված», «թարմացված», «նորացված» և այլն: Ահա այդ ինֆորմացիոն անորոշության մեջ են գտնվում Հայաստանի և Ղարաբաղի հասարակությունները: Ու դեռ հարց է, թե արդյո՞ք տեղեկացվածության քիչ թե շատ հարմարավետ մակարդակ ունեն այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում բանակցություններին՝ Հայ ազգային կոնգրես, Ժառանգություն, Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, նույնիսկ Հանրապետական։

Հայաստանի հանրապետությունում և Ղարաբաղում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի բովանդակությանը տեղյակ լինելն ընդամենը երևի թե մեկ կամ առավելագույնը երկու ձեռքի մատների վրա հաշվվող մարդկանց «արտոնությունն» է: Եվ թերևս այդպես է եղել միշտ:

Օրինակ, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման ընթացքում մի առիթով հայտարարեց, որ կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են 5-6 անձինք: Բնական է, որ փորձագիտական մակարդակով տիրապետելու համար պետք է բովանդակությանը բավարար մակարդակով տիրապետես:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիրապետող անձանց թվի մասին գրեթե ոչինչ չասաց, բայց կարծես թե պարզ է, որ այդ թիվը նվազել է աներկբա, թեկուզ և այն պարզ պատճառով, որ նրա նախագահության տարիներին բանակցային գործընթացից էլ ավելի հեռացվեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունը: Հարկ է նշել նաև, որ Ղարաբաղի իշխանությունն ըստ էության ոչ էլ փորձեց պայքարել հեռացվելու դեմ: Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղում փոխարինած Արկադի Ղուկասյանն իր «իրավունքները» կարծես թե մեծագույն հաճույքով զիջեց Քոչարյանին՝ ստանձնելով դրամահավաքի դեր և, շրջելով սփյուռքի գաղթօջախներում, Ղարաբաղի վերականգնման փող հավաքելով:

Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարիներին իրավիճակը չի փոխվել: Կարելի է վստահաբար ասել, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին տիրապետող անձանց թիվը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում եղած թվից էապես չի տարբերվում:

Դժվար է ասել, թե ինչպիսին է իրավիճակը Ադրբեջանում: Բայց դա պետք է որ մեր խնդիրը չլինի էլ: Մեզ պետք է հետաքրքրի մեզ մոտ եղած իրավիճակը, և պետք է փորձենք հասկանալ, թե այդ քողարկվածությունը, բանակցային գործընթացի այդ հույժ գաղտնիությունը Հայաստանի և Ղարաբաղի շահի՞ց է բխում, թե՞ ոչ: Այստեղ պարզ է իհարկե, որ գաղտնիությունը փոխհամաձայնեցված է, ընդ որում ոչ միայն կողմերի, այլ նաև միջնորդների միջև: Ավելին, կողմերը կարծես թե ինչ որ ակնարկված արտահոսքեր թույլ են տալիս միայն միջնորդների հավանությամբ, կամ միջնորդները հենց իրենք են արտահոսք բաց թողնում, եթե հարկ են համարում: Սակայն, արդյո՞ք Հայաստանը պետք է լռելայն համաձայնվի խաղի այդ կանոնին: Արդյո՞ք բանակցային բովանդակության այսպես ասած հանրայնացումը չի ուժեղացնի Հայաստանի դիրքերը: Այստեղ իհարկե իրավիճակը երկիմաստ է:

Բանն այն է, որ հրապարակայնացումը կարող է պարզել, որ Հայաստանի իշխանությունը բանակցությանը քննարկում է մեղմ ասած ոչ հայանպաստ տարբերակ: Այդ դեպքում, իհարկե, հանրայնացումը կարող է հարվածել իշխանությանն ու առաջացնել բողոքի զգալի ալիք, ինչը բնականաբար կփորձեն խաղարկել նաև իշխանությանն ընդդիմադիր քաղաքական ուժերը: Սակայն, եթե բանակցությանը քննարկվում է ոչ հայանպաստ տարբերակ, ապա ինչքան էլ հանրայնացումը հարվածի իշխանության քաղաքական շահին, այդուհանդերձ պետության շահից կբխի այդ տարբերակի հանդեպ հասարակական-քաղաքական բողոքի ալիքի առաջացումը, ինչը հնարավորություն կտա այդ տարբերակի դեմ դիմադրություն առաջացնել, մինչև որ իրավիճակը կհասցնի ավելի խորանալ կամ անշրջելի դառնալ առավել ևս՝ հետագայում էլ ավելի բարդացնելով պետական դիմադրունակության խնդիրը:

Բայց, հնարավոր է նաև, որ բանակցություններին քննարկվում է հայանպաստ տարբերակ, ինչը, սակայն, շատ քիչ հավանական է, եթե նկատի ունենանք, որ բանակցության հիմք են այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնք ինքնին չեն կարող հայանպաստ տարբերակ ենթադրել: Առավել հավանական է այն, որ բանակցության գաղտնիությունը պարզապես բանակցային երկարակեցության առհավատչյա է, երբ հասարակական իրազեկվածության պակասը բանակցությունը զերծ է պահում դժվար կառավարելի հանրային արձագանքներից և դրա հետևանքով հնարավոր կազուսներից: Թվում է՝ քանի որ մինչ այժմ այդ ամենի արդյունքը ստատուս-քվոյի պահպանումն է եղել, ապա այդ տարբերակով գաղտնիությունը միանգամայն նորմալ ու շահավետ է հայկական կողմի համար:

Բայց չէ՞ որ կա գործընթաց, և եթե դրանում կողմերը չեն զբաղվում ընդամենը սուրճ խմելով, ապա այդ գործընթացն իր մեջ պարունակում է կոնկրետ քաղաքական հետևանքի կամ արդյունքի հեռանկար: Ուրեմն, բանակցող կողմը պետք է բանակցության գործընթացի վերաբերյալ եթե ոչ բովանդակային իրազեկման տեղեկանքներ, ապա գոնե հստակ մեսիջներ հղի հասարակական-քաղաքական դաշտի դիրքավորման վեկտորներ ձևավորելու համար՝ ըստ իր բանակցային դիրքերին անհրաժեշտ ադեկվատության: Ահա այդ առումով, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը իր հասարակությանն ու քաղաքական դաշտին կարծես թե որևէ մեսիջ չի հղում, եթե իհարկե այդպիսին չհամարենք հանրապետական տարբեր կալիբրի գործիչների ասուլիսները բանակցային հանդիպումներից առաջ և հետո, որտեղ գովերգվում է միայն Սերժ Սարգսյանի դիվանագիտական իմաստնությունը:

Մինչդեռ հասարակական-քաղաքական դաշտում վաղուց սարգսյանական դիվանագիտության այդ քնաներգության առաջացրած ամենամեղմ ադեկվատ արձագանքը անտարբերությունն է՝ քնարերգության և քնարերգուների հանդեպ: Հետևաբար, անհրաժեշտ են գործնական քաղաքականություն կրող մեսիջներ, որոնք ունակ կլինեն հասարակական-քաղաքական բովանդակային բանավեճ առաջ բերել՝ դրանում ներգրավելով ոչ թե պրոֆեսիոնալ քնարերգուների, այլ բանիմաց, ինտելեկտուալ փորձագետների և գործիչների, որոնց ներգրավվածությունն էապես կարող էր բարձրացնել Հայաստանի պետական համակարգի դիմադրունակությունը Ղարաբաղի հարցում:

Սակայն դա, իհարկե, իշխանության համալիր վարքագծի խնդիր է, որը լուծելի է այն դեպքում, երբ վարքագծի առանցքում քաղաքական անձնական շահը պետական շահի պրիզմայով է տեղադրվում, ոչ թե հակառակը:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում