Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը կիսեցին միավորը: Վերջին տուրից Պետրոսյանը և Սարգսյանը 5.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 7-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 4.5 միավոր (24-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (38), Արման Միքայելյան՝ 3.5 (62), Հայկ Մարտիրոսյան՝ 3 (75), Շանթ Սարգսյան՝ 2.5 (88):