Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Սարգսյանը վերջնաժամկետ ներկայացրեց Թուրքիային, բայց Էրդողանը չգնաց քաղաքական ինքնասպանության

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռ ամիսներ առաջ՝ 2017 թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից խոստացել էր «առոչինչ հայտարարել» 2009 թ. հոկտեմբերին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված երկու արձանագրությունները՝ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Երկկողմ հարաբերություների զարգացման մասին: Քննադատելով Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում և Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելը՝ Հայաստանի ղեկավարն ասել էր, թե «մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»: Ու թեև 2018 թ. գարնանը մնացել են հաշված ժամեր, Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ առայժմ գործնական քայլեր չեն ձեռնարկել: Եվ բացի այդ, այդքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվելու այդ «առոչինչ հայտարարելը»:

Պատմական ակնարկ

Հայ-թուրքական հաշտեցման՝ «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի ակտիվ փուլը, կարելի է ասել, տևել է մեկուկես-երկու տարի: 2010 թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վերջնականապես համոզվելով, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, սառեցրեց գործընթացը՝ հայտարարելով, որ ողջամիտ ժամկետներն ավարտվել են, հետևաբար` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սպառված է: 2014 թ. սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում՝ Սերժ Սարգսյանը ժողովրդի անունից «գրողի ծոցն» ուղարկեց արձանագրությունները՝ փաստելով, որ պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, թե կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե հայերը Լեռնային Ղարաբաղը հանձնեն Ադրբեջանին: Մինչդեռ, Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Այս միտքը նա կրկնեց նաև իր վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ՝ ընդգծելով, որ Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։

2015 թ. փետրվարին Հայաստանի նախագահը դիմեց Ազգային ժողովի նախագահին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Դիվանագիտական վերջին «փոխհրաձգությունը» պաշտոնական Երևանի և պաշտոնական Անկարայի միջև գրանցվել է 2017 թ. վերջին: Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը Հունաստանում կրկնեց նախագահ Սարգսյանի վերոնշյալ խոսքերը՝ ասելով, որ Հայաստանը 2018 թ. գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների: Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե «անկախ Հայաստանի բացասական դիրքորոշումից՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին», և դրանք մինչ օրս մնում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Բայց նաև ավելացրել է՝ «դրանց վավերացման համար կարևոր է, որ Հարավային Կովկասում լինի նպաստավոր քաղաքական մթնոլորտ և խաղաղություն»:

Սենսացիոն ոչինչ չկա

Խոսելով թեմայի շուրջ՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կանխատեսում է, որ Սերժ Սարգսյանը մոտ օրերս կփորձի «մոռանալ» ցյուրիխյան արձանագրությունների մասին:

«Ամենայն հավանականությամբ Հայաստանի կառավարությունը կհայտարարի, որ Հայաստանը չի վերադառնա ցյուրիխյան արձանագրություններին, քանի դեռ տեղի չի ունեցել իշխանության տրանսֆորմացիան ապրիլ ամսին: Բայց եթե հանկարծ վերադառնան, դա կլինի նշանավոր իրադարձություն, որովհետև Թուրքիան կորցնում է Անդրկովկասում քիչ թե շատ բազմավեկտոր քաղաքականություն կառուցելու հնարավորությունները: Դա նշանակում է, որ Թուրքիան փորձելու է ավելի սերտացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ըստ էության, այս ամենում սենսացիոն ոչինչ չկա: Սա շատ կանխատեսելի սցենար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Սարգսյանի ներքաղաքական օրակարգն ու ակնարկը Անկարային

Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց առոչինչ հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները հենց այս շրջանում, երբ ավարտին է մոտենում իր նախագահության երկրորդ ժամկետը, և երկիրն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, որում նա, ըստ բոլոր կանխատեսումների, կշարունակի մնալ պետության առաջին դեմքը՝ վարչապետի պաշտոնում: Ստացվում է, որ այս հայտարարությունը ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան Սերժ Սարգսյանի ներքաղաքական ծրագրերի՞ մասին է:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նախագահի հայտարարությունը շատ տրամաբանական է համարում՝ ասելով, որ ըստ էության Սերժ Սարգսյանն է նախաձեռնել այս գործընթացը, և քանի որ իր նախագահության ժամկետն ավարտվում է, բնական է, որ իր հետ օրակարգ բերած այս հարցը նա իր հետ պետք է տանի:

Ստանիսլավ Տարասովն այլ կերպ է նայում հարցին՝ հիշեցնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Հայաստանի սահմանից ընդամենը 200 կմ այն կողմ ընթանում է իսկական պատերազմ: Բարձրացվել է քրդական հարցը, որին հետևում է հայկական հարցը: Երևանը կարող է ոչինչ չանել, բայց ավերիչ ցունամին գալիս է այնտեղից: Այդ պատճառով Սերժ Սարգսյանը փորձում է շրջանառության մեջ դնել հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, որովհետև Հայաստանը ստիպված է նախաձեռնել որոշակի կանխարգելիչ քայլեր՝ ակնարկելով, որ այս իրավիճակում ավելի լավ կլիներ, եթե Երևանն ու Անկարան պայմանավորվեին և չեզոքացնեին պոտենցիալ սպառնալիքը սահմանին: Եթե Թուրքիան չհամաձայնի դրան, նշանակում է՝ Թուրքիան կորցնում է իրավիճակի վերահսկողությունը: Սա շատ բարդ կոմբինացիա է, բազմաքայլ պայքար, և շատ դժվար է միանշանակ եզրակացություններ անել»:

Ռուսաստանցի փորձագետը տեսանելի ապագայում ակտիվ զարգացումներ չի սպասում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում՝ ասելով, որ գործընթացը կմնա սառեցված վիճակում, քանի որ Թուրքիան հիմա այլ խնդիրներ է լուծում՝ պատերազմելով մի քանի ճակատներով:

Էրդողանը չգնաց քաղաքական ինքնասպանության

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ նաև թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ ասելով, որ ինչպես ակնկալվում էր, Էրդողանը չգնաց քաղաքական ինքնասպանության և տուրք չտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած վերջնաժամկետին՝ կապված հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ հայտարարելու մտադրության հետ։

«Այնպիսի պայմաններում, երբ Թուրքիայի ազդեցիկ բոլոր ուժերը պատրաստվում են 2019 թ. երկրում նշանակված ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, երբ Էրդողանի կուսակցությունը դաշինքի մեջ է մտնում Գորշ գայլերի քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ (ինչը վերջնաարդյունքում կարող է շրջվել հենց նրա դեմ), բացառվում էր, որ Թուրքիայի իշխանությունները կգնային հայ-թուրքական արձանագրությունների վավերացման քայլին»,- մեկնաբանեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետը:

Հայաստանը պե՛տք է առոչինչ հայտարարի

Թուրքագետի կարծիքով՝ ներկայիս պայմաններում հայկական կողմը պե՛տք է առոչինչ հայտարարի այդ արձանագրությունները, որոնցում անուղղակի տեղ են գտել թուրքական կողմի նախապայմանները, և սպասողական դիրքորոշում որդեգրի մինչև 2020 թ., երբ Թուրքիայում կկայանան վերոնշյալ ընտրությունները։

«Գնալով ավելի բարդ է դառնում պատկերացնելը, որ իր արտաքին և ներքին քաղաքականությունը շարունակ կոշտացնող Էրդողանի իշխանության ժամանակ հնարավոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում։ Խնդիրն ավելի է բարդացնում այն, որ այս տարվա ամռանը Թուրքիան ստանալու է հավելյալ 6 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ TANAP գազատարով, որով Ադրբեջանը դառնալու է Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ շրջանցելով Իրանը։ Այսինքն՝ Թուրքիայի համար շեշտակի աճելու է Ադրբեջանի պահանջարկը՝ հաշվի առնելով նաև այն, որ տեսականորեն TANAP գազատարը Թուրքիային հնարավորություն է տալիս հեռանկարում վերածվել աշխարհի խոշորագույն գազային հանգույցի, երբ Թուրքիայի տարածքով դեպի ԵՄ կարող է տարանցվել մոտ մեկ տասնյակ երկրի գազ։ Այն, որ Հայաստանը Թուրքիայի համար կարևորություն ներկայացնելու տեսանկյունից լրջորեն զիջում է Ադրբեջանին (ընդ որում՝ այդ տարբերությունը գնալով ավելի է աճում), լուրջ խոչընդոտ է Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման համար»։

Եթե հաղթի Գյուլը

Հայկ Գաբրիելյանը խորհուրդ է տալիս սպասել Թուրքիայի, հատկապես առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներին, որոնցից հետո Թուրքիան կդառնա կառավարման նախագահական համակարգով պետություն։

«Ես մի փոքր հույս ունեմ, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում կհաղթի այդ երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, եթե իհարկե նա համարձակվի դնել թեկնածությունը, ու անցկացվեն ազատ և ոչ արտահերթ նախագահական ընտրություններ։ Կարծում եմ, որ այդ դեպքում հայկական կողմը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա լեզու գտնելու նախագահական աննախադեպ լայն լիազորություններ ունեցող Աբդուլլահ Գյուլի հետ»։

«Փոքր քայլերի» մարտավարություն

Փորձագետը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար օգտակար է համարում «փոքր քայլերի» մարտավարությունը՝ սկսած սահմանի բացումից և Հայաստանում ու Թուրքիայում որևէ երկրի դեսպանատանը կից հյուպատոսական սեկցիաներ ստեղծելուց՝ երկու երկրների տարածքներում նրանց քաղաքացիների իրավական պաշտպանության ապահովման համար։ Ինչ-որ առումով հայ-թուրքական հարաբերությունների համար ուղենշային կարող են լինել Վրաստանի ու Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները, որոնց միջև թեպետ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն դա նրանց չի խանգարում ուղիղ առևտուր իրականացնել միմյանց հետ։

«Ես մեծապես կարևորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, քանի որ հաջողության դեպքում դա կնպաստի ոչ միայն Հայաստան-Թուրքիա (ՆԱՏՕ) սահմանի բացմանը, Հայաստանի շրջափակման ճեղքմանը, թուլացմանը, այլև կուժեղացնի Հայաստանի դիրքերը և կթուլացնի Ադրբեջանի դիրքերն Արցախյան բանակցային գործընթացում, խնդիրներ կստեղծի թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Այդ դեպքում կվերացվի այն տարբերակը, որ եթե հայկական կողմն Արցախյան բանակցային գործընթացում որոշ զիջումներ անի Ադրբեջանին, ապա որպես «փոխհատուցում» կամ «փոխհատուցման ձևերից մեկը» կստանա Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացում։ Իմ կարծիքով՝ մեզ համար անհրաժեշտ է առաջին հերթին հասնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը և ապա նոր փորձել առաջընթաց գրանցել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, և ոչ թե ընդհակառակը»,- եզրափակեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում