Tuesday, 09 06 2026
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին

Մարգվելաշվիլին վիրահայերի համար նախընտրելի թեկնածու է. Տաճատ Վարդապետյան

Վրաստանի նորընտիր նախագահի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ անդամ, Վիրահայերի միասնություն հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը նշեց, որ ընտրություններն իրենց թափանցիկությամբ որակական չափանիշներին համապատասխանեցին, տեղի ունեցան արդար, թափանցիկ ընտրություններ, ինչը տարածաշրջանում մեծ ձեռքբերում է:

«Մենք գիտենք՝ դեռևս մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բիձինա Իվանիշվիլին ինչպիսի խոստումներ տվեց վիրահայերին: Այդ նախընտրական խոստումները իրագործելու համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, և մենք ակնկալում ենք, որ նոր իշխանությունները կիրագործեն իրենց խոստումները»,- ասաց նա:

Վարդապետյանի խոսքով՝ Իվանիշվիլին ամբողջովին դուրս չի գալու քաղաքականությունից, իսկ Մարգվելաշվիլին վիրահայության համար նախընտրելի թեկնածու է: Ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին թեև շատ կարճ ժամանակ է ղեկավարել այդ կառույցը, սակայն կարելի է ասել, որ այդ ոլորտում դրական տեղաշարժեր կային, ուստի վիրահայերն ակնկալում են, որ նրա՝ վարչապետ դառնալու արդյունքում Վրաստանը կընթանա դեմոկրատացման ճանապարհով:

«Մենք ակնկալում ենք, որ այլևս խոչընդոտներ չեն կարող լինել վիրահայերին տրված խոստումներն իրականացնելու համար հիմա, երբ Վրաստանում վերացել է երկիշխանության մթնոլորտը: Շատ կարևոր է Վրաստանում երկքաղաքացիության մասին օրենքի ներդրումը, որի մասին արդեն խոսել է նորընտիր նախագահը»,- ասաց նա:

Վարդապետյանի խոսքով՝ Սաակաշվիլին եկավ իշխանության, և իրենք մեծ ակնկալիքներ ունեին, սակայն դրանք չիրականացան: Նա կարծիք հայտնեց, որ պետք է զարգացնել նաև խորհրդարանական դիվանագիտությունը, և հույս հայտնեց, որ Վրաստանի նոր իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն: Ջավախքում, ըստ բանախոսի, դրական տեղաշարժ նկատվում է, սակայն նա խուսափեց կանխորոշել Սաակաշվիլիի ճակատագիրը, սոսկ նշեց՝ դա ժամանակը ցույց կտա:

Հայաստանի ներքաղաքական թեմաներին անդրադառնալով՝ Վարդապետյանը հրաժարվեց խոսել արտահերթ նիստի տապալման մասին՝ նշելով, որ իրենց խմբակցության ղեկավարն արդեն պարզաբանել է դա, կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշումը ևս համընկնում է քաղաքական մեծամասնության տեսակետի հետ, իսկ Շանթ Հարությունյանի նկատմամբ իր վերաբերմունքը բացասական է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում