Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արևմուտքում էլեկտրական գնացքը հարվածել է հինգ երիտասարդների, որոնցից չորսը տեղում մահացել են, իսկ մեկը հոսպիտալացվել է՝ հաղորդում է BBC-ն:
Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ ժամը 00.10-ին:
Զոհվածներն են 1993թ. ծնված երեք և 1995թ. ծնված մեկ երիտասարդ: 1997թ. ծնված երիտասարդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:










































