Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանը ցնծում է․ Ի՞նչ կապ ունեն հայ և ադրբեջանցի ըմբիշները Խոջալուի հետ

Օրերս Կիևում տեղի ունեցած միջազգային մրցաշարում հայ ըմբիշները բազմաթիվ մեդալներ նվաճեցին: Կրկին անգամ փայլուն ելույթով աչքի ընկավ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 97 կգ քաշային կարգում, ոսկե մեդալի համար պայքարում մեր ըմբիշն առավելության հասավ ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 77 քաշային Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի Հասան Ալիևին, իսկ 60 քաշային Արմեն Մելիքյանը՝ ուկրաինացի Դենիս Չեբանովին: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 87 քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց պարտության մատնելով ուկրաինացի Սեմյոն Նովիկովին: Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալ Հայաստանի հավաքականի համար նվաճեց Արթուր Շահինյանը։

Գրանցած արդյունքը կարելի է գոհացնող համարել, քանզի միջազգային մրցաշարում մեր հավաքականը նվաճեց 5 մեդալ: Սպասվածի համաձայն Կիևում տեղի ունեցած մրցաշարը հարևան Ադրբեջանում որակվել է, որպես պայքար թշնամի հայերի դեմ: Ադրբեջանի երկու հավաքականները Կիևում բավական հաջող են հանդես եկել ընդհանուր առմամբ նվաճելով 19 մեդալ, որոնցից 9 ոսկե, 6 արծաթե և 4-ը բրոնզե: Հայաստանի ազատ ոճի հավաքականին չի հաջողվել մեդալ նվաճել: Մի քանի գոտեմարտերում հայաստանցի ըմբիշները զիջել են ադրբեջանցի մրցակիցներին: Մասնավորապես հունա-հռոմեական ոճում 82 քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Էդուարդ Սարգսյանը զիջել է Էլվին Մուրսալիևին: 87 քաշային կարգում կիսաեզրափակիչ գոտեմարտում Մաքսիմ Մանուկյանը պարտվել է Իսլամ Աբասովին: 60 քաշայինների պայքարում էլ եզրափակչի ուղեգրի համար պայքարում Սլավիկ Գալստյանը մարտը տանուլ է տվել Թալեհ Մամեդովին:

Ադրբեջանի ըմբշամատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆիրդովսի Ումուդովի համար վերը նշված հաղթանակները հիմք են հանդիսացել հայտարարելու, որ իրենք վրեժխնդիր են եղել հայերից Խոջալույում տեղի ունեցած ջարդերի համար: «Գորգի վրա պետք է էմոցիաները մի կողմն դնել: Բայց երբ մրցակիցդ թշնամի երկրի ներկայացուցիչ է անկախ քեզնից ավելի մոտիվացված և եռանդով ես պայքարում: Շատ դեպքերում մեր տղաները չափից ավելի ուժեր վատնեցին հայերին հաղթելու համար: Այս մրցաշարում մենք բազմաթիվ անգամ հաղթեցինք կյանքի ու մահվան մենամարտերում: Մենք վրեժխնդիր եղանք հայերից Խոջալուի կոտորածի համար: Այս հաղթանակը նվիրվում է հայերի կողմից սպանված զոհերի հիշատակին: Մենք փորձում ենք սպորտը հեռու պահել քաղաքականությունից, բայց սա այն դեպքն է, երբ անհնար է աչքերը փակել: Կապ չունի թե ինչ մարզաձև է: Ադրբեջանից ցանկացած քաղաքացի պետք է հաղթի հայ մրցակցին և մեծ ուրախություն պարգևի իր համաերկրացիներին: Աշխատասիության և նվիրվածության շնորհիվ մենք կարողացանք ջախջախիչ հաղթանակի հասնել Հայաստանի նկատմամբ: Խոջալուի ջարդերի տարելիցի շեմին մենք բարոյական իրավունք չունեինք հայերին պարտվելու: Դա չէր ընկալվի Հայաստանում և մենք երես չէինք ունենա Ադրբեջան վերադառնալու»- հայտարարել է Ումուդովը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները զերծ են մնացել հիշատակելու 77 քաշային կարգում Կարապետ Չալյանի և Հասան Ալիևի գոտեմարտը, որը ավարտվել էր հայ ըմբիշի հաղթանակով: Հարևան երկրում մառազմը հասել է այն աստիճանի, որ միջազգային մրցաշարում նվաճված 19 մեդալները մղվել են երկրորդ պլան: Ըստ էության ադրբեջանցիները միջազգային մրցումներին մասնակցում են, առաջին հերթին հայերին հաղթելու տրամադրվածությամբ: Ինչ խոսք ադրեջանցի մարզիկների նկատմամբ հաղթանակները ոգևորություն են առաջացնում նաև մեր երկրում:

Ի տարբերություն ադրբեջանցիների մեր համաերկրացիների գլխավոր նպատակը հաջողություններ գրանցելն ու մեդալներ նվաճելն է: Այս տարվա սեպտեմբերին կմեկնարկի ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկությունը, որը լավ առիթ է ոչ այնքան ուժեղ հավաքականների համար հայտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Ու չնայած ՈւԵՖԱ-ն միջոցներ ձեռնարկեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն խմբում չհայտնվեն, այնուամենայնիվ հարևան երկրում սպասում են ֆուտբոլային դիմակայությանը: Ադրբեջանցիների համար հավանաբար Հայաստանի հավաքականին հաղթելը շատ ավելի կարևոր է, քան Եվրոպայի առաջնությանը մասնակցելը: Սպորտում լինում են և հաղթանակներ, և պարտություններ: Սկզբունքային մրցակցին պարտվելն ամենևին ամոթ չէ: Իրական պրոֆեսիոնալ են այն մարզիկները, որոնց համար բոլոր մրցակիցները հավասար են անկախ ազգությունից: Հերթական անգամ սպորտը քաղաքականացնելով և շարքային մրցաշարը կապելով Խոջալուի հետ՝ ադրբեջանցի չինովնիկը կրկին անգամ մարզիկների շարքում ատելություն է սերմանում հարևան երկրի ներկայացուցիչների նկատմամբ:

Ի՞նչ կապ ունեն հայ կամ ադրբեջանցի ըմբիշները Խոջալուի հետ: Նման հայտարարությունները արդեն իսկ ծիծաղելի կարելի է համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում