Մոսկվայում շարունակվող «Aeroflot Open» մրցաշարի 7-րդ տուրում Պետրոսյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել: Միավորը կիսել են նաև Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Հաղթանակ է տարել միայն Գաբրիել Սարգսյանը: Պարտվել են Արման Միքայելյանը, Հայկ Մարտիրոսյանը:
7-րդ տուրից հետո Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանն ունեն հավասար՝ 5-ական միավոր և առաջատարից ետ են կես միավորով:
«Aeroflot Open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին: