Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Ի՞նչ «յուրահատուկ մարտահրավերների» մասին է վրացի նախարարը խոսել Ս. Սարգսյանի և Վլ. Գասպարյանի հետ

Նախորդ շաբաթ ուշագրավ այցով Հայաստանում էր Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Փետրվարի 24-ին նախագահականում նրան ընդունել է հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է հաճախակի փոխայցերը և հույս հայտնել, որ նախարար Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացմանը: Նախարար Գախարիան Հայաստանի նախագահին ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ նրա՝ այդ պայմանավորվածություններն առնչվում են նաև սահմանամերձ տարածաշրջաններին, որտեղ նույնպես կան «յուրահատուկ մարտահրավերներ»: Նախարար Գախարիայի համոզմամբ՝ այդ մարտահրավերներին միասնաբար ավելի հեշտ կլինի դիմագրավելը:

Մաքսանենգություն, քրեական հանցագործություններ և սադրանքներ

Ինչպես Գախարիայի այցը, այնպես էլ սահմանամերձ շրջաններում առկա «յուրահատուկ մարտահրավերների» մասին նրա ձևակերպումը ինքնին շատ հետաքրքիր են, բայց պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը: Այս խնդիրն ինչ-որ կերպ կապվա՞ծ է Վրաստանի հայաբնակ Ջավախքի շրջանի հետ:

Վրացի քաղաքագետ, Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր Գելա Վասաձեն չի բացառում, որ բանակցությունների ընթացքում հայկական և վրացական կողմերը քննարկած լինեն Ջավախքի խնդիրը, բայց միաժամանակ կարծում է, որ «յուրահատուկ մարտահրավերները» կապված են այլ խնդիրների՝ մաքսանենգության և քրեական հանցագործությունների հետ:

«Յուրահատուկ մարտահրավերները սահմանամերձ շրջաններում, որպես կանոն, կապված են մաքսանենգության, քրեական գործունեության հետ: Երկու երկրների սահմանը բավական թափանցիկ է, և դա, բնականաբար, կարող է օգտագործվել զանազան քրեական տարրերի կողմից, ուստի այս իմաստով համագործակցությունը բնական է և միանգամայն հասկանալի: Ներքին գործերի համակարգի մեջ է մտնում նաև սահմանային ծառայությունը: Այս ոլորտում միշտ էլ եղել են խնդիրներ՝ առավել ևս այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին մերն է: Ներքին գործերի նախարարության գծով երեք խնդիր կա: Դրանք են՝ մաքսանենգությունը, քրեական հանցագործություններն ու թմրաբիզնեսը և երրորդը՝ հնարավոր սադրանքները, որոնք կարող են կազմակերպվել այս տարածաշրջանում: Բայց ես կարծում եմ, որ երրորդ խնդիրն այժմ այնքան էլ արդիական չէ», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Վասաձեն:

Հեռատես քաղաքական քայլ

Ինչ վերաբերում է Գախարիային Հայաստանում նման բարձր մակարդակի ընդունելության արժանացնելուն, մեր զրուցակցի գնահատմամբ՝ սա խոսում է Վրաստանի ղեկավարության մեջ նրա քաղաքական կշռի մասին: Գախարիան հեռանկարային քաղաքական գործիչ է, ուստի այսօր նրա հետ անձնական կապերը խորացնելով՝ Հայաստանի ղեկավարությունը պայմաններ է ստեղծում հետագայում նրա հետ ավելի բարձր մակարդակի համագործակցության և հայ-վրացական հարաբերությունները խորացնելու համար. «Գախարիան պարզապես նախարար չէ, նա բավական լուրջ քաղաքական դեմք է՝ շատ լուրջ քաղաքական հեռանկարով: Կարծում եմ՝ նրանք խոսելու շատ բան ունեին»:

Ջավախքի խնդիրներն ավելի շատ տնտեսական են

Ջավախքի խնդրի հետ հնարավոր առնչության մասին Գելա Վասաձեն նշեց հետևյալը. «Կասկածում եմ, որ ուղղակիորեն կապված լինի: Բնականաբար, դրա մասին ևս խոսել են, բայց հավատացեք, ես շատ լավ եմ պատկերացնում իրավիճակը Ջավախքում: Ես եղել եմ այնտեղ: Եվ այն սադրանքները, որոնք կազմակերպվել են այնտեղ, կազմակերպվել են երրորդ երկրի կողմից: Ինչ վերաբերում է Ջավախքի բնակիչների խնդիրներին, ապա դրանք ավելի շատ կապված են տնտեսության հետ»:

Քաղաքական ենթատեքստ կա և չկա

Վրացագետ Ջոնի Մելիքյանը համոզված է, որ այս թեման կապ չունի Ջավախքի խնդրի հետ: Գախարիայի հանդիպումները Երևանում ունեն քաղաքական որոշակի ենթատեքստ, բայց այդ ենթատեքստը կապված է Վրաստանի քաղաքական վերնախավում Գախարիայի ազդեցիկ դերակատարության հետ: Առաջնահերթն այստեղ երկու երկրների իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների համագործակցության խորացումն է՝ դիմագրավելու տարաբնույթ մարտահրավերներին՝ ներառյալ ահաբեկչության սպառնալիքները:

«Նախորդ տարեվերջին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը ևս մեկ ապացույց է մեր երկրների համար, որ այդ խնդիրը կա: Թեև Հայաստանն այս առումով ավելի անվտանգ է, բայց քանի որ տարածաշրջանի մի մասն ենք, պարզ է, որ պետք է լինի երկու երկրների հատուկ ծառայությունների ավելի ակտիվ համագործակցություն այդ ոլորտում: Եվ առհասարակ կա հնարավորություն և անհրաժեշտություն խորացնելու երկկողմ հարաբերությունները իրավապահ մարմինների համագործակցության ուղղությամբ: Գախարիայի այցելությունը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից: Նա վերջերս է նշանակվել ներքին գործերի նախարարի պաշտոնում: Նա եղել էր Հայաստանում անցած տարի՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Եվ իմ կարծիքով՝ նա այսօրվա դրությամբ վրացական քաղաքական վերնախավի և իշխող կուսակցության կարևորագույն գործիչներից է, որը դեռևս ունի իր ասելիքը ապագայում, և կարծում եմ՝ նա հետագայում կստանա հնարավորություն ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու: Սա է այցելության քաղաքական ենթատեքստը: Չեմ կարծում, թե այս այցը կապ ունի Ջավախքի հետ: Այսօր Վրաստանում շատ են քրեական հանցագործությունները՝ ապօրինի ոսկեղեն, զենք-զինամթերք, թմրանյութեր, որոնք արտահանվում են Վրաստանից կամ այստեղից ներմուծվում Վրաստան, և այս ամենը մեծացնում է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության անհրաժեշտությունը: Այս իմաստով քաղաքական ենթատեքստ չկա: Այցն ունի իր քաղաքական ենթատեքստը, որի մասին ես նշեցի վերևում», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ջոնի Մելիքյանը՝ ավելացնելով, որ իր տեղեկություններով՝ մոտ ժամանակներում ևս լինելու են Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում