ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել արագացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների վերաբերյալ բանակցային գործընթացը:
«Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ լայնածավալ քննարկումներին՝ մասնակից-երկրների կարծիքների միջև զգալի տարբերություն կա, և ես կոչ եմ անում արագացնել բարեփոխումների գործընթացը»,- Պան Գի Մունին մեջբերում է Интерфакс-ը:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների հարցն արդեն 20 տարի շրջանառության մեջ է:
Նրա խոսքերով՝ Անվտանգության խորհուրդը պետք է ավելի ժողովրդավարական, ներկայացուցչական և թափանցիկ դարձնել, որպեսզի այն կարողանա ավելի լավ արձագանքել մարտահրավերներին:










































