Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Էրդողանին հայհոյելով՝ ոչնչի չենք հասնի․ PKK-ի հետ որևէ հույս չպետք է կապենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:

-Պարոն Ներսիսյան, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն օրերս հայտարարել է, որ առաջիկայում Ռուսաստանը «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերին, ճանաչելու է ահաբեկչական կազմակերպություններ: Այսպիսի հեռանկարները տարածաշրջանում ի՞նչ վտանգներով է հղի։

Հայաստանի Հանրապետության համար դա ոչ մի վտանգ չի պարունակում։ Ասեմ ավելին՝ ես մի փոքր այլ վերաբերմունք ունեմ այդ կազմակերպության նկատմամբ, մեր քաղաքական ակնկալինքերը Թուրքիայի հետ, PKK-ի հետ կապել պետք չէ. դա համարում եմ պարապ քաղաքական զբաղմունք:

Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր հարցին, ապա ընդգծեմ, որ հայ ժողովրդին դա չպետք է մտահոգի, նման հարցերի վերաբերյալ պետք է շատ զուսպ լինել ու ամենևին էլ չմեղադրել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ թուրքական իշխանություններին՝ բացասական քաղաքական դիրքորոշում որդեգրելու համար։ Քրդերը՝ որպես ժողովուրդ, այդպես էլ քաղաքականապես չհասունացան։ Այն հույսերը, որ ի վերջո քրդերը Թուրքիան պետք է մասնատեն ու այդ մասնատման արդյունքում քրդերը մեր պատմական հայրենիքից ինչ-որ բաժին պետք է հատկացնեն՝ դրանք նման են ավազներով կառուցված բերդերին, որոնք ծովի ափին մակընթացության ընթացքում կարող են հողին հավասարվել։

-Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, Հայաստանը Ռուսաստանի այդ հնարավոր որոշումից կարո՞ղ է անմասն մնալ ու դիրքորոշում չհայտնել։

-Իսկ ինչո՞ւ մենք պետք է անպայման ունենանք քաղաքական դիրքորոշում։ Երկու մեծ տերություններ ունեն ինչ-ինչ խնդիրներ. մենք ժամանակին, ոչ հեռավոր պատմական անցյալում՝ տարվելով զգացմունքային մոտեցումներով, կորցրեցինք տարածքներ, և ես կասեի, եթե այդպիսին չլինեինք՝ Կարսը մերը կլիներ։ Այսօր Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք է որդեգրում, վաղը գուցե հակառակը՝ այս հարցերում մենք պետք է չեզոք մնանք, դա մեզ ոչինչ տալ չի կարող՝ ո՛չ մեր պատմական հայրենիքի, ո՛չ էլ արցախյան խնդրի տեսանկյունից։

Եթե Ռուսաստանի իշխանությունները այդ կազմակերպությունը ճանաչում են ահաբեկչական՝ գուցե ասածս արտառոց հնչի, բայց դա կարող է մեր շահերին համահունչ լինել։ Ես առհասարակ հայ-քրդական համագործակցության կամ դաշինքների կայացման տեսանկյունից ոչ մի դրական սպասելիք չունեմ։ Որպես ապացույց իմ այն կարծիքին, որ քրդերը քաղաքականապես հասուն չէին՝ ես դեռ երկու տարի առաջ՝ հանրաքվեից առաջ, իմ հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե հանրաքվեն տեղի ունենա՝ դրա արդյունքը ոչ մի երկիր չի ճանաչի։ Հիմա որ նայում եմ՝ թող ասածս անհամեստ չհնչի, բայց ես ճիշտ եմ եղել։

-Դուք արդարացիորեն նշեցիք, որ Հայաստանում կան հույսեր, որ քրդերը կմասնատեն Թուրքիան ու մենք դրանից կշահենք, բայց արդյո՞ք չկա անհրաժեշտություն Թուրքիայի հետ այլ օրակարգ ձևավորելու ու հարաբերությունները բարելավելու ուղղությամբ քայլեր անել։ Մեր նախագահը, արտգործնախարարը հայտարարել են, որ գարունը մենք դիմավորելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների, իսկ ուրիշ ի՞նչ օրակարգով է հնարավոր հարաբերություններ հաստատել։

-Իհարկե կա նման օրակարգի անհրաժեշտություն։ Տաս տարի է անցել այդ արձանագրություններից, դրանք կյանքի չեն կոչվել տարբեր պատճառներով։ Այդ արձանագրություններից հետո Թուրքիայում բավականին խոր քաղաքական գործընթացներ տեղի ունեցան, Մերձավոր ու Միջին Արևելքում գործընթացներ եղան… Ես ինքս կարծում եմ, որ վաղ թե ուշ, մեր իշխանությունները պետք է գնան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որովհետև այս վիճակը ո՛չ մեզ է ձեռնտու, ո՛չ իրենց։ Ինչ վերաբերում է արձանագրությունները հետ կանչելուն՝ դա այո՛, պետք է արվի։ Մյունխենյան վերջին ելույթի ժամանակ էլ նախագահը նշեց, որ մենք գործընթացը չենք դադարեցնում։ Ընդհակառակը՝ նա խոսեց նորից Թուրքիայի հետ ինչ-ինչ հարաբերությունների հաստատման վերաբերյալ մեր պատրաստակամության մասին։ Մենք միշտ էլ մեր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն ենք տվել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Այդ մասին տարբեր առիթներով շատ եմ խոսել, հիմա էլ ասեմ՝ այդ խնդիրը ես երկրորդական եմ համարում, այսօրվա մեր պետականության ամրապնդման շահերից ելնելով առաջնային է Թուրքիայի հետ մեր հարաբերությունների բարելավումը։ Այս կամ այն տերության կողմից Ցեղասպանության ճանաչումը ամենևին չի նշանակում Թուրքիայի կողմից որոշ տարածքների հատուցում։Ես իմ հարցազրույցներում ասել եմ՝ մենք երբեք ոչ մի քաղաքական ուժի, ընդդիմադիր քրդական շարժման լիդերների հետ հույսի նշույլ անգամ չպետք է կապենք՝ առ այն, որ նրանք կարող են մեզ հետ համագործակցել ու Թուրքիան մասնատելուց հետո էլ մեզ բաժին տան։ Հավատացնում եմ՝ մենք ոչինչ էլ չենք ստանա։

Ես զարմացած ու ապշած եմ, որ մեր քաղաքական գործիչները տարբեր առիթներով, տարբեր հարթակներում վարկաբեկում են Էրդողանին։ Էրդողանը իր պետության համար անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։ Մենք ոգևորվում ենք Գարո Փայլանի բոցաշունչ ելույթներով՝ ըննդեմ Էրդողանի ու նրա կառավարության, բայց ինչո՞ւ։ Իմ աչքի առաջ գալիս են սրանից հարյուր տարի առաջվա Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների շատ զգացմունքային ելույթները, որից հետո նրանց տարան կառափնարան։ Ես նաև մի բան ասեմ, որը կարող է հակասական լինել այն մարդկանց տեսակետներին, որոնք գիշեր-ցերեկ քննադատում են Արամ Աթեշյանին, որը լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ։ Մենք հարձակվում ենք այդ մարդու վրա՝ ինչ է, թե նա ասում է՝ իմ ի՞նչ գործն է Ցեղասպանության հարցը, ես հարց եմ լուծում հայ համայնքի համար։ Հիմա ասենք՝ եթե նա գնաց ու Էրդողանին ասաց՝ ճանաչե՛ք Ցեղասպանությանը, դա խելահա՞ս քայլ կհամարվի։ Անցած տարվա դեկտեմբերի իր հարցազրույցում նա մի խելացի բան ասաց, ի դեպ, նույնն ասում էր նաև Հրանտ Դինքը… տերություններ կան, որ մեր Ցեղասպանության հարցը որպես Ջոկերի թուղթ են օգտագործում։ Թուրքիայի հետ հարաբերությունները վատ են, ասում են՝ կճանաչենք Ցեղասպանությունը։ Ով ուզում է ճանաչի՝ դա իր գործն է։ Այո՛, կան երկրներ, որ ճանաչում են, որովհետև դա համարում եմ իրենց բարոյական պարտքը։ Կան երկրներ, որոնք ճանաչում են կամ սպառնում են ճանաչել, որովհետև Թուրքիայի հետ խնդիր ունեն։ Մենք ինչո՞ւ ենք հայհոյում Էրդողանին, ինչ ենք շահում Էրդողանին հայհոյելով։ Մենք ասում ենք՝ ոչ Թուրքիայի հետ հարաբերություններին, բայց ամբողջ շուկան հեղեղված է թուրքական ապրանքներով։ Այդ դեպքում՝ թուրքական ապրանքներն էլ մի բերեք, 50-70 հազար հայ ընտանիք էլ թող սովամահ լինի։ Մենք թշնամուն չպետք է հայհոյենք, դա քաղաքական մշակույթ չի, ես նույնիսկ ականատես եմ եղել, երբ հեռուստատեսությամբ լրագրողները քննարկում են, որ Էրդողանը քաղցկեղ ունի և այլն։ Էրդողանը Թուրքիայի այն առաջնորդն է, որն ընդունեց, որ հայ քրիստոնյաների կոտորածներ եղել է, դա ինչ-որ բան էր նախորդների հետ համեմատած։ Դու ասում ես՝ չէ, թող ասի Ցեղասպանություն․եղբայր, երբ նա արդեն այդ բանն ասել է, դու պետք է նրան սիրաշահես, տեսեք՝ այս բանն ասաց, գուցե մի օր էլ Ցեղասպանություն ասի։ Բավակա՛ն է ռոմանտիզմի գիրկը ընկնենք։

Ասեմ մեկ ուրիշ բան՝ Սփյուռքի զգացմունքայնությունն այս հարցում մեզ ևս վնաս է բերում։

-Նկատի ունեք Սփյուռքի կենտրոնացո՞ւմն այդ խնդրի վրա։

-Այո։ Սփյուռքը ձևավորվել է Ցեղասպանության արդյունքում, բայց կան առաջնային այլ խնդիրներ։ Հիմա բոլորն էլ գիտեն, որ Ցեղասպանություն եղել է, հասկացանք՝ ինչքա՞ն կարելի է։

Նորից վերադառնալով առաջին հարցին՝ ես որպես պատմաբան, ինչ-որ տեղ նաև քաղաքագետ, ասեմ, որ այո՛, Ռուսաստանը կարող է Քրդական բանվորական կուսակցությունը ճանաչել ահաբեկչական, պետության դեմ քրդական կազմակերպության այդ գործողությունները կարող են դիտվել ահաբեկչական, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության դեմ ինչ-ինչ ուժերի ոչ սթափ դատողության հետևանքով գործողությունը պետք է դիտարկվի ահաբեկչություն։

-Պարոն Ներսիսյան, ինչքանո՞վ եք արժանահավատ համարում հայ-թուրքական սահմանը քրդերի կողմից հատելու տեղեկությունները։ Ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

Ես ինքս այդ ինֆորմացիային քիչ եմ տիրապետում։ Հայ-թուրքական սահմանը պետք է որ հատեն Թուրքիայի քրդերը, Արևմտյան Հայաստանում՝ արևելյան Անատոլիայում ապրող քրդերը, բայց այդ քրդերն այնքան ամուր են նստած մեր պատմական հայրենիքում՝ այդ դրախտում, ինչո՞ւ պետք է հատեն սահմանը։ Կարող է ինչ-ինչ սադրիչներ հատեն սահմանը, ուստի իմ դիրքորոշումը հետևյալն է՝ երբևէ չտարվել զգացմունքներով՝ գուցե լրտեսներ են, ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից ուղարկված։ Նրանց պետք է անմիջապես ձերբակալել ու ճշտել նրանց՝ սահմանը հատելու պատճառները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում