Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Վրաստանը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարցերում չի փոխել իր դիրքորոշումը. Կալանդաձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն ավանդաբար երկուշաբթի օրը ճեպազրույց է տվել լրագրողներին, որի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերություններին.

«Վրաստանը չի փոխել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ռուս-վրացական տնտեսական սահմանների թափանցիկության պահանջը մնում է ուժի մեջ։

Նախագահ Սաակաշվիլին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ չի պայմանավորվել առանց նախապայմանների ԱՀԿ-ին Ռուսաստանի աջակցության մասին։ Բայդենի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է այդ խնդիրը, սակայն վրացական կողմի պահանջները չեն փոխվել, մնացել են ուժի մեջ, և դա գիտակցում են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ մյուս բոլոր գործընկերները։

Վրաստանը չի կորցրել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետաքրքրությունը և շարունակում է կատարել ստանձնած պարտավորությունները։ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունը նախկինի նման մնում է ուժի մեջ։ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ առաջատար կազմակերպություն, որը կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել»։

Կալանդաձեն իր և ոչ թե ԱԳՆ-ի անունից սեփական համերկրացիներին կոչ է արել չայցելել Ռուսաստան, քանի որ դա անվտանգ չէ. «Այս նախազգուշացումը հենված է կոնկրետ փաստերի վրա, որոնք հաստատում են, որ Ռուսաստանում էթնիկ վրացիներին սպառնում է իրական վտանգ։ Ռուսաստանում հակավրացական կամպանիան սկսվել է մինչև 2008 թվականը, այն իրականացվում է ոչ միայն Ռուսաստանի շարքային քաղաքացիների, այլև՝ իշխանությունների կողմից»։

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը Ժնևում կայանալու է հունիսի վերջին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում