Facebook-ի «լսարանի» աճը կտրուկ նվազել է արդեն երկրորդ ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդում է սոցցանցի պաշտոնական բլոգը՝ Inside Facebook-ը: 2011 թ. ապրիլին նոր գրանցված օգտատերերի թիվը կազմել է 13.9 միլիոն, այնինչ արդեն մայիսին այն նվազել է մինչև 11.8 միլիոն: Սա զգալիորեն ցածր է այն ցուցանիշից, որ ցույց էր տալիս Facebook-ը վերջին շրջանում՝ ամսական միջինը 20 միլիոն օգտատեր:
Վիճակագրության համաձայն, հետաքրքրությունը նվազել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում և Ռուսաստանում: ԱՄՆ-ում սոցցանցը լքել է 6 միլիոն մարդ: Նշվում է, որ ակտիվությունը տվյալ երկրում սկսում է ընկնել այս սոցցանցի նկատմամբ այն ժամանակ, երբ տվյալ երկրի օգտատերերի ընդհանուր քանակի ավելի քան 50%-ը գրանցվում է Facebook-ում:
Facebook-ն այս բացերը փոխհատուցում է աճող շուկաների հաշվին՝ Մեքսիկա, Բրազիլիա, Ինդոնեզիա, Հնդկաստան, ընդ որում՝ վերջին շրջանի առաջատարներից են Բրազիլիան և Ռուսաստանը: