Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան՝ հայտնում է Todays Zaman-ը:
Հաղորդվում է, որ օրակարգում կլինեն տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր:
Էրդողանին կուղեկցեն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ովքեր կմասնակցեն ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակով 4-րդ հանդիպմանը:
Ինչպես նշում է պարբերականը՝ ծրագրվում է նաև Էրդողանի առանձին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Սիրիայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրն ու իրադարձությունները Եգիպտոսում:








































