«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծ, քանի որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին: Նախագիծն առիթ դարձավ, որ հանձնաժողովի անդամները հիշեն Մարտի 1-ի գործով կալանավորվածների մեղադրանքները: Արտակ Զեյնալյանը հիշեց՝ տասնյակ հազարավոր մարդիկ ենթարկվել են վարչական կալանքի, գործեր կային, որ մեղադրանքը հիմնավորվում էր այսպես՝ քանի որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, ուրեմն…»:
Ըստ Զեյնալյանի, տեղի է ունեցել արդարադատության էությունը խախտող դատական ակտ: Նա համեմատեց այդ ակտերը 1937 թվի որոշումների հետ, երբ մարդիկ ենթարկվում էին գնդակահարության, աքսորի: