Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների ամրապնդումը և նկատել, որ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար այսօր իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պարոն դեսպան, մենք մեծապես կարևորում ենք երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունների ամրապնդումը, և այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, այնպես էլ Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Ինչպես գիտեք, արդեն պատրաստ է նաև Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագրի նախագիծը, որը, համոզված եմ, նաև Ձեր աջակցությամբ շուտով կստորագրվի, ինչը հնարավորություն կտա սերտ համագործակցություն ծավալելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում», – ընդգծել է քաղաքապետը:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս առումով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը:

Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային առաջարկներ, որոնք վերաբերում են քաղաքի առանցքային ոլորտներին: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև երկու մայրաքաղաքների փոխգործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, ինձ համարելով Երևանի լիարժեք բնակիչ, պետք է ընդգծեմ, որ իսկապես տպավորված եմ քաղաքի զարգացման տեմպերով, որոնք ուղղված են Երևանն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնելուն: Արդեն իսկ համոզվել եմ, որ փոխշահավետ համագործակցության և ներդրումներ կատարելու համար առկա է բավականին լայն դաշտ, և ես շատ ուրախ կլինեմ իմ աջակցությունն ունենալու նաև ներդրումային ծրագրերի իրականացման հարցում, որոնք իրենց հերթին կնպաստեն Երևանի զարգացմանը: Ըստ այդմ, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որպեսզի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագիրը հնարավորին շուտ վավերացվի և վերածվի գործնական համագործակցության, որն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը», – նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի պատասխանատուները համատեղ քննարկեն և նախանշեն Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում