Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գյուղնախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով ինչ խնդիրներ կան և համատեղ քննարկենք դրանց լուծման ուղիները», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ոռոգման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով նախարարն առաջարկել է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության և Ջրպետկոմի մարզային կառույցները ևս ակտիվորեն համագործակցեն միմյանց հետ:

Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ջրանցքների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մարտի 15-ը, զուգահեռ ընթանում են սելավատարերի մարքման աշխատանքներ:

Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում ոռոգման համակարգի արդիականացման, համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցման ուղղությամբ: Միաժամանակ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման արդյունքում Արմավիրի,Արարատի և մի շարք այլ մարզերի 99 համայնքում 10500 հեկտար հողատարածքում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, զգալիորեն կկրճատվեն ջրի կորուստները և նոր հողեր կընդգրկվեն գյուղատնտեսական շրջանառության մեջ:

Բացի այդ, արդեն ավարտվել են 23 նոր հորատվող և 14 վերականգնվող պոմպակայանների նախագծման մրցույթները, որոնց մեծ մասը տեղակայված կլինեն Արմավիրի մարզում:

«Սահմանված են խիստ ժամկետներ. մեկ ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք ամբողջական նախագծված փաթեթներ, որից հետո կհայտարարենք շինարարության մրցույթը», – նշել է Արսեն Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կաթիլային ոռոգմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա խնայողաբար օգտագործել ջուրը, ոռոգման գործընթացի բարելավման կարևորագույն բաղադրիչներից է:

Քննարկվել է նաև տնտեսված գումարների և նոր ոռոգման համակարգի բարելավման նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունը:

Մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը ոռոգման խնդիրները հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է պարբերաբար կազմակերպել աշխատանքային ձևաչափով հանդիպումներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ` ընթացիկ հարցերը կարգավորելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում