Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Սահմանադրությունը չի կարելի տառացի, բառացի մեկնաբանել, նախագահի ուղղակի ընտրություն չի լինելու. սահմանադրագետ

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը համակարծիք չէ փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, ըստ որի` Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն գործող Սահմանադրության 125 հոդվածում, որը դեռ ուժի մեջ չէ: Այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն` չորրորդ նախագահը նույնպես պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով` գործող Սահմանադրության համաձայն։

«Վահե Գրիգորյանի կողմից հետաքրքիր փաստարկներ են ներկայացվել, բայց այս պարագայում ես նրա հետ չեմ համաձայնի։ Ես ինքս կցանկանայի, որ նախագահին ընտրեինք ուղիղ ընտրության միջոցով, բայց այս պարագայում ես Վահեի հետ չեմ համաձայնի։ Վահեի փաստարկները բացառապես հիմնված են Սահմանադրության տեքստային մեկնաբանությունների վրա։ Կարծես թե կա որոշակի թերություն, բայց Սահմանադրությունը չենք կարող մեկնաբանել՝ որպես զուտ տեքստի տառին համաձայն։ Սահմանադրությունը ունի նախապատմություն, իմաստ։ Իսկ նախապատմությունը եղել է այն, որ հայեցակարգից սկսած իշխանությունները մեզ ասել են, որ նախագահի ընտրություն չի լինելու։ Երկրորդ հայեցակարգից սկսած մեզ արդեն ասացին, որ համապետական ընտրություններ չեն լինելու։ Ես չեմ կարծում, որ Սահմանադրության հեղինակները, իշխանությունները երբևէ թաքցրել են, որ դա իրենց իրական նպատակն է եղել։ Հենց այդպես էլ Սահմանադրության նոր տարբերակը գովազդվել է և ներկայացվել է հանրությանը։ Այստեղ տեքստուալ մեկնաբանության կարիք նույնիսկ չկա։ Ակնհայտ նպատակ է եղել, որ նախագահի ընտրություններ այլևս չլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մազմանյանը։

Նրա խոսքերով՝ իշխանությունները ոչ մի բան չէին շահի, եթե դիտավորությամբ Սահմանադրության տեքստում վրիպակ կամ հակասություն թողնեին։ «Ցանկացած օրենք, Սահմանադրության ցանկացած նորմ, եթե փորձենք զուտ տեքստային ձևով մեկնաբանել, վրիպակներ կտեսնենք։ Հենց դրանում է էությունը, որ չպետք է տառացի, տեքստային մեկնաբանություններին առաջնություն տալ»,- հավելեց սահմանադրագետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում