Tuesday, 17 05 2022
12:23
Նովոազովսկ են ժամանել «Ազովստալի» գործարանից տարհանված զինծառայողները. կան վիրավորներ
Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները. կա 286 բերման ենթարկված
Տարեցներին ծեծող բոսյակին քաղբանտարկյալ են համարում, լավ չե՞ք
Մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան
Ըմբռնումով ենք մոտենում, բայց պետք է պատասխանատվության ենթարկվեն. Վարդանյանը՝ ընդդիմադիրների մասին
Լինգով մի քանի անգամ խփել են բժշկի գլխին. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում
Պուտինի առաջարկը, Երևանն ունի՞ նախապայման
11:50
ԿԺԴՀ-ի իշխանությունները կորոնավիրուսով վարակման շուրջ 270 հազար նոր դեպք են արձանագրել
ՀԱՊԿ-ն ու Մոսկվան այժմ Հայաստանի հետ մեծ հույսեր են կապում . Տրոֆիմչուկ
Տուրիստական սեզոնին ընդառաջ Քաղավիացիան ուղևորահոսքի աճ է կանխատեսում. դեպի Հռոմ և Լառնակա նոր չվերթներ կիրականացվեն
Տարադրամի փոխարժեք – Մայիսի 17, 2022
11:30
Լեհաստանը ծախսել է միջոցների 95%-ը՝ Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
Հրմշտոց ցուցարարների ու ստիկանների միջև․ մի քանիսը բերման ենթարկվեցին
11:10
Բայդենը եւ Միցոտակիսը քննարկել են Արեւելյան Միջերկրականի իրադրությունը
Շարմազանովի գլխավորած ցուցարարների խումբը հարձակվում է քաղաքացու վրա
Պաշոտնեական դիրքի չարաշահում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք
Ինչպես է Խաչատուրովի որդին փորձում փողոցը փակել աղբամաններով
Խուսափել քանդվող կայսրության փլատակների տակ մնալուց
«Պատգամավոր ա, թող գնա պատգամավորություն անի»․ քաղաքացին՝ փողոց փակած ցուցարարներին
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. մահացել է «Սոլո» ակումբի տնօրենը
10:30
Նավթի գներն աճել են – 16-05-22
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները մայիսի 16-ին իրականացված հավաքների վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել
Երևանը պետք է հստակեցնի՝ Արցախի ի՞նչ կարգավիճակ է պատկերացնում․ ամենադրախտային պայմաններում Ադրբեջանի կազմում լինելը մեզ համար մահ է
Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»
Ուղիղ. «Դիմադրության շարժման» բողոքի գործողությունները՝ վարչապետ Փաշինյան հրաժարականի պահանջով
09:30
Լեհաստանն արդեն ընդունել է 3,4 միլիոն ուկրաինացի փախստականների
Հայկական կողմն ուզում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները. Գնի շուրջ բանակցություններ են գնում  
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ցուցակով հաջորդ համարը ես եմ, բայց ձուկը ծովում բազար ենք անում, որ ի՞նչ․ Մարտուն Գրիգորյանը՝ Վանեցյանի ԱԺ չվերադառնալու հեռանկարի մասին

Պետությունը տնտեսավարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ շրջանառու միջոց է թողնում. Վախթանգ Միրումյան

Գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված միջոցառումներով, որոնք ամրագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքում, պետությունը տնտեսավարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ է թողնում: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Սա ընդգծված և երկարաժամկետ ռազմավարություն է՝ տնտեսվարողի մոտ շրջանառու միջոցներ թողնելու նպատակով, որոնք նա կարող է ներդնել բիզնեսի մեջ և ընդլայնել տնտեսական գործունեությունը կամ, օրինակ, ավելի մեծ եկամուտ վճարել վարձու աշխատողներին»,-ասաց փոխնախագահը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի հարկային ինքնուրույն համակարգի պատմության մեջ առաջին անգամ կիրառվում է, ինչպես արտահանողներին, այնպես էլ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը. «20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն արդեն ստացել է 14 հայտ՝ 1,4 միլիարդ դրամ նշված գումարով, որը, հիմնավորվելու դեպքում, վերադարձվելու է տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց մոտ ձևավորելով շրջանառու միջոցներ»: ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրեց, որ տարեսկզբից արտադրական նշանակության մեքենաները, սարքավորումները և հումքը Հայաստան են ներմուծվում՝ առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու: «Մեկ ամսվա վիճակագրության համաձայն՝ շուրջ 3 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար մաքսային սահմանին արդեն չի վճարվել: Տարվա կտրվածքով այդ գումարը կկազմի 40-45 միլիարդ դրամ»,-ավելացրեց նա:

Հարկային օրենսգրքի դրույթներից մեկն էլ ուղղված է ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներ արտահանումն ավելի գրավիչ դարձնելուն: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով, եթե ընկերությունը երրորդ երկրներից Հայաստան է ներմուծում ապրանքներ և արտահանում այլ երկրներ, ապա մաքսային սահմանին ԱԱՀ չի գանձվում:

Անդրադառնալով շահութահարկին առնչվող կարգավորումներին՝ Վախթանգ Միրումյանն առանձնացրեց ամորտիզացիայի հնարավորությունը, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Բիզնեսի համար կարևոր քայլ է նաև շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգի ներդրումը, երբ տնտեսվարողը ստիպված չէ նախորդ տարվա փաստացի շահութահարկի 25 տոկոս չափով եռամսյակային կանխավճարներ կատարել, եթե ընթացիկ տարում պակաս շահույթ է ակնկալում»,-ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները արտերկրում կատարված գովազդի, մարքեթինգի կամ կադրերի վերապատրաստման գծով ծախսերն այսուհետ կարող են ամբողջությամբ նվազեցնել՝ առանց որևէ սահմանափակման: «Իսկ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերը 24,4 տոկոս դրույքաչափով եկամտային հարկի փոխարեն վճարելու են 20 տոկոս շահութահարկ»,-տեղեկացրեց կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենսգրքով վերացել է նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման դիմաց գումարի գանձման և հետագայում հաշվանցման անհրաժեշտությունը: Իսկ այլ պետություններում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենայով մեր երկիր եկող զբոսաշրջիկն այլևս ճանապարհային հարկ չի մուծում:

Վախթանգ Միրումյանն անդրադարձավ նաև հարկային վարչարարության արմատական փոփոխություններին և պարզեցումներին: Մասնավորապես՝ նոր օրենսգրքով տնտեսավարողին հնարավորություն է ընձեռվում ստուգումների ընթացքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ ազատվելով պատասխանատվության ենթարկվելուց: «Հստակեցվել են ստուգումների գործընթացի կասեցումները, իսկ դրանց հիմքերը ճշգրիտ արտացոլվելու են կասեցման հանձնարարագրերում»,-նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ տեղեկացնելով, որ ստուգումների որոշ տեսակներ, ինչպիսին է հանդիպակաց ստուգումը, կրճատվել են: Միրումյանը հայտնեց նաև, որ հարկ վճարողներն ավելի երկար ժամանակ են ստացել՝ ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ, ըստ Վախթանգ Միրումյանի, էապես նվազել է հարկային օրենսդրության դրույթները խախտելու համար պատասխանատվությունը: Օրինակ՝ առավելապես ՓՄՁ-ներին առնչվող արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների համար 1-ին անգամ խախտում կատարելու դեպքում տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում