Tuesday, 09 06 2026
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Քանի արքայազնի ձեռք էլ սեղմած լինի, միևնույն է, ոչ լեգիտիմությունը անպատվաբեր է ապագա նախագահի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

–Տիկին Թադևոսյան, տասը տարի առաջ այս օրը տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Տեսակետ կա, որ այդ ընտրությունները բեկումնային էին ՀՀ-ի համար: Կգնահատե՞ք այդ ընտրությունները, և դրանից հետո մինչ օրս երկրում ստեղծված իրողությունները:

-Բացասական առումով բեկումնային եղել են նաև 1998-ի նախագահական ընտրությունները: Այդ ժամանակ սկիզբ դրվեց զանգվածային ընտրակեղծարարությանը, ընտրական խախտումներին, կաշառքը որպես ընտրելու շարժառիթ գործընթացին, և դա տասը տարի հետո փոխանցվեց երրորդ նախագահին: Եվ այստեղ արդեն զանգվածային բնույթ կրեց այդ երևույթը: Այո՛, բեկումնային էր այն առումով, որ այդ ընտրություններին հաջորդեցին նաև քաղաքական այնպիսի իրադարձություններ, որոնց արդյունքում տասը մարդ զոհվեց, ինչը տեղի չէր ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ՝ 1998, 2003-ին, չնայած 2003-ին ժողովրդի վրա հարձակում տեղի ունեցավ, երբ ընտրությունների արդյունքները բողոքարկելու նկատառումներով ժողովուրդը Բաղրամյան պողոտայում հավաքվել էր, այդտեղ նույնպես օգտագործվեց անհամաչափ ուժ, բայց 2008 թվականի մարտի 1-ին տասը սպանություն, սարսափելի էր, որի քաղաքական և իրավական գնահատականն այդպես էլ չտրվեց իշխանությունների կողմից: Մեր պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող գործողության գնահատականն այդպես էլ չտրվեց:

-Այսինքն՝ Մարտի մեկը հասարակության և իշխանության ջրբաժա՞ն էր, որը որևէ կերպ հնարավոր չեղավ հաղթահարել այս տարիների ընթացքում:

-Այո, իրականում դա ջրբաժան էր: Ոչ միայն ժողովրդի և իշխանության միջև, այլ նաև նորմալ և ոչ նորմալ մտածողության միջև ջրբաժան, այսինքն՝ եթե քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակիցն առանց վախի կարող է պայքարել իր իրավունքների համար, լինի դա ընտրական, քաղաքացիական, աշխատանքային, սոցիալական, տնտեսական, ցանկացած իրավունքի համար քաղաքացին կարող է պայքարել առանց վախի, այդ պահից սկսած վախը դարձավ այն խոչընդոտը, որն այդպես էլ թույլ չի տալիս զարգանալու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու: Որովհետև քաղաքացիական հասարակության ձևավորման գլխավոր գործոնը պետք է լինի քաղաքացու պատասխանատվությունը, քաղաքացու կողմից իր իրավունքների ընկալումը և դրա կենսագործումը, յուրաքանչյուր իրավունքի համար պայքարելը: Այդ վախն այլևս դա թույլ չի տալիս անելու: 2008-ի մարտի մեկից ինչքան փորձում ենք հասարակության ավելի լայն շրջանակներին ներգրավել քաղաքական, քաղաքացիական պայքարի մեջ, առաջին մեկնաբանությունը, թե ինչու չեն մասնակցում այդ պայքարին, այն է՝ Մարտի մեկ տեղի կունենա: Մարդկանց գիտակցության մեջ Մարտի մեկը մնացել է որպես մի երևույթ, որը կարող է անընդհատ կրկնվել, որ Մարտի մեկը կախված է յուրաքանչյուրի գլխին: Հենց Մարտի մեկի միջոցով էլ հասարակությանը կարողացան բերել հասցնել ստրկական վիճակի, որ այլևս չեն կարողանում լայնամասշտաբ, զանգվածային պայքարի հնարավորություն ստեղծել հրապարակներում և, ի վերջո, որոշակի ձեռքբերումներ ունենալ: Դա է պատճառը, որ այսօր հասարակությունն այսքան իներտ է:

-Մինչև հասարակությունը դուրս չգա ապատիայից, չհաղթահարի վախը, Հայաստանում փոփոխություններ չե՞ն լինի և ոչ էլ ակտիվ քաղաքական գործընթացներ:

-Դա էլ իր հերթին: Անշուշտ, եթե բացահայտվի, թե ինչ է տեղի ունեցել, իրականում կրակել են ոչ թե այն ընդդիմադիր պայքարողների վրա, այլ այդ պայքարից դուրս գտնվող անձանց վրա և դա արվել է հատուկ, որպեսզի արտակարգ դրության նախադրյալ և հնարավորություն ձևավորվի: Իշխանությունը բռնի ձևով ջարդեց ժողովրդին, տասը զոհերը ստեղծել են իշխանությունները, որոնք բռնի զավթեցին ժողովրդի իշխանությունը և դրանով իսկ վախեցրին ժողովրդին, որ հետագա պայքարը ևս կարող է այսպիսի հետևանքներ ունենալ: Ճիշտ է, ճշմարտությունն իմանալուց հետո էլ չկա երաշխիք, որ նման բան չի կրկնվի, բայց գոնե իրավական գնահատական ունենալու, մեղավորներին պատժելու առումով կհասկանանք, որ արդարացի հասարակության առաջին քարն է դրվում: Ինձ համար արդյունքը առանց դրա էլ պարզ է. որպես քաղաքացի՝ անկախ այդ գնահատականից, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երբեք չպետք է նահանջ քայլ անել առանց արդարություն հաստատելու, առանց այնպիսի հասարակություն ստեղծելու, որտեղ յուրաքանչյուրս օրենքի առաջ հավասար ենք՝ անկախ մեր կրթական մակարդակից, հասարակական, սոցիալական դիրքից։ Պետության կայացման կարևորագույն սկզբունքներից մեկը արդարության պահպանումն է: Երբ արդարությունը ոտնահարվում է, մարդը խեղճանում է:

-Ընտրական գործընթացներ առաջիկա տարիներին չեն լինելու: Հասարակությունը որքանո՞վ է հնարավոր, որ կհամախմբվի, եթե ապրիլին Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա, նշվում է, որ պետք է միավորվել նրա վերարտադրությունը բացառելու շուրջ:

-Համախմբման հնարավորություն չեմ տեսնում, որովհետև եթե ընդդիմությունը փորձում է ժողովրդին իր իսկական առաքելությունը ցուցադրել, արթնացնել և հասկացնել, որ պետք է ժողովրդավարական հասարակություն ձևավորելու գործում ժողովուրդն իրականում լինի ակտիվ, պայքարի անխոնջ, իշխանությունը հակառակ ուղղությամբ է աշխատում, և քանի որ նրանց լծակներն ավելի շատ են, հետևաբար, նրանց ստացած արդյունքն ավելի մեծ եղավ, և ընդդիմությունը ի վերջո չկարողացավ յուրաքանչյուր քաղաքացու հասկացնել, որ իրենից է կախված երկրի զարգացումը, և հասարակությունն իր վրայից շպրտեց այդ լուրջ պատասխանատվությունը: Յուրաքանչյուր քաղաքացի այսօր իր մեջ պատասխանատվություն չի կրում իր ճակատագրի հանդեպ, և եթե ինքը պատասխանատվություն չի տեսնում, չունի նաև այդ պատասխանատվությունն իրացնելու ցանկություն: Իրենք գիտեն, որ շուկայում այդ պատասխանատվությունը առք ու վաճառքի ժամանակ գնել են, հիմա ինչպես կուզեն, այդ ապրանքը կօգտագործեն: Իսկ ապրանքի անունը քվե է, և այլևս վաճառված քվեի պայմաններում մենք ասելիք չունենք, հետևաբար անելիք էլ չունենք:

Նման իրավիճակում մեր ժողովուրդը մեկ ճանապարհ ունի՝ ճամպրուկը հավաքել և երկիրը լքել: Շատերն արդարացնում են, բա ինչ անի խեղճ ժողովուրդը և այլն, ես մեղադրում եմ, որովհետև եթե գիտակից մարդիկ նույնպես հեռանում են, ովքեր երբեք իրենց ձայնը չեն վաճառում ավազակին գողին, կեղծարարին, մարդասպանին, այդ դեպքում նվազում է այն ուժը, որը ֆորս-մաժորի իրավիճակում կարող է բավականին լուրջ պոտենցիալ դառնալ և պայքարել նորմալ պետություն ստեղծելու համար: Բայց եթե մնում են միայն քվե վաճառողները, նրանք սպասում են հաջորդ ընտրությանը, նրանք ուրիշ սպասում չունեն:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանից, որը խոստանում է ներդրումներ բերել Հայաստան, կրթություն և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ քայլեր անել:

-Արմեն Սարգսյանի խնդիրը շատ լուրջ խնդիր է. Վահե Գրիգորյանի բացատրությունները լսեցի սահմանադրության վերաբերյալ, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը պետք է համաձայնություն չտար այդպիսի նախագահ դառնալու:

Ի սկզբանե ոչ լեգիտիմ լինելու, և ես կոչ եմ անելու բոլոր քաղաքացիներին պայքարելու, որպեսզի Հայաստանում ոչ լեգիտիմ նախագահ չլինի, որովհետև ոչ լեգիտիմությունը լուրջ աղետ է Հայաստանի համար, և ով էլ ուզում է լինի նախագահ, ինչպիսի թեկնածու էլ լինի, քանի լեզու էլ իմանա, քանի արքայազնի ձեռք էլ սեղմած լինի, միևնույն է, ոչ լեգիտիմությունը ես համարում եմ անպատվաբեր ապագա նախագահի համար: Հետևաբար, եթե մարդը անօրինական գործողությունների է գնում, նրա ասած որևէ միտք ինձ չի հետաքրքրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում