Փետրվարի 19-ից 25-ը Սոֆիայում կանցկացվի բռնցքամարտի «Ստրանջայի» ավանդական միջազգային մրցաշարը: Ըստ նախնական հայտերի մրցաշարին կմասնակցի 34 երկրի շուրջ 300 մարզիկ:
Հեղինակավոր մրցաշարին Հայաստանը կներակացնեն 7 բռնցքամարտիկներ:
Սոֆիայում ռինգ կմտնեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Համբարձում Հակոբյանը (75 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):