Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանը` ընդդիմության «արհեստական շնչառություն»

Մեր կուսակցության վարչության կարծիքով՝ հենց նա պետք է վարչապետ լիներ՝ ավելի մաքուր անցյալով ու ավելի մաքուր ձեռքերով մեկն է` «Առաջին լրատվականի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը այսպես է ներկայացրել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպման տպավորությունը:

Մուրադյանը, ըստ էության, նորություն չի ասել և բովանդակային հարթության վրա կրկնել է ընդդիմության գերակշռող մասի մոտ տարածված այն մտայնությունը, որ վարչապետ կարող է լինել ցանկացած մեկը` բացի Սերժ Սարգսյանից:

Մակերեսային այս մոտեցումը բացահայտում է մեր քաղաքական համակարգի պրիմիտիվությունը: Երրորդ ժամկետի, ավտորիտարիզմի մասին բոլոր խոսակցությունները գեղեցիկ փաթեթավորում են, որովհետև, մի կողմից, Սերժ Սարգսյանն ապահովել է իր ապագա վարչապետության ինստիտուցիոնալ և քաղաքական լեգիտիմությունը, մյուս կողմից` ընդդիմությունը խաղացել է Սերժ Սարգսյանի խաղի կանոններով՝ ըստ էության նպաստելով նրա վարչապետությանը:

Ամբողջ ողբերգությունն այն է, որ ընդդիմությունն այլևս հրապարակային մակարդակով դնում է ոչ թե համակարգի, այլ Սերժ Սարգսյանի հեռացման խնդիր: Սա քաղաքականության մասին պարզունակ պատկերացում է, որովհետև այս համակարգը չի կարող ավելի որակյալ «պրոդուկտ» ծնել: Պարկեշտ, ռացիոնալ մտածողություն և տեսլական ունեցող մարդիկ որևէ կերպ չեն համաձայնի նույնանալ այս իշխանության հետ, առաջադրվել ՀՀԿ-ի կողմից կամ դառնալ ՀՀԿ փոխնախագահ:

«Մաքուր անցյալն ու մաքուր ձեռքերը» քաղաքական կատեգորիա չեն, բայց եթե նույնիսկ մի պահ դա ընդունենք` որպես գնահատման չափանիշ, ապա Արմեն Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի քաղաքական և բարոյական «կուսության» միակ փաստարկ համարվում է այն, որ նրանք հարստացել են մեր աչքից հեռու, այլ խոսքով` նրանց մեր ընդդիմադիրներն ավելի դրական են համարում` մոտիկից չճանաչելու հետևանքով: Սա մտածողություն է, որը ոչ միայն չի աղերսվում քաղաքականության, այլ նույնիսկ էլեմենտար բանականության հետ. պետության պատասխանատու պաշտոնները չի կարելի վստահել մարդկանց, որոնց հասարակությունը չի ճանաչում, տեղյակ չէ նրանց ծրագրերի ու քաղաքական դիրքորոշումների մասին:

Սակայն ընդդիմության անձնավորված քննադատությունը Սերժ Սարգսյանի հանդեպ, նրա հեռացումը իդեա-ֆիքս համարելը վտանգավոր է նաև այլ առումով: Հասարակությունը արհեստականորեն հարմարվում է մի ռեժիմի, երբ անգամ իրավիճակի բացասական փոփոխությունը համարում է հաջողություն, հաղթանակ` կորցնելով դիմադրության ռեսուրսը: «Լևոն, հեռացիր»-ը Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի միակ քաղաքական կրեդոն էր, ինչի հետևանքով արմատական ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի ավելի այլանդակ համակարգի պայմաններում կորցրեց խոսքի լեգիտիմությունը, քաղաքական առաքելությունը: «Սերժ, հեռացիր» կարգախոսով հանդես եկող ընդդիմությունը կամ չի գիտակցել այս ճշմարտությունը, կամ` մտքում աղոթում է Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար: Սերժ Սարգսյանը, ինչքան էլ պարադոքսալ հնչի, գործող ընդդիմության միակ փրկօղակն է, այն «արհեստական շնչառությունը», որն ապահովում է վերջինիս կենսունակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում