ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը երեկ Վարշավայում ընդունել է բանաձև, որը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այդ մասին երեկ երեկոյան Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն: Նրա խոսքով` «նշված բանաձևը բովանդակությամբ և սրությամբ տարբերվում է նախորդ բոլոր այն բանաձևերից, որ ընդունվել են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կողմից»:
«Բանաձևում Վրաստանի տարածքները` Աբխազիան և Ցխինվալի տարածաշրջանը, ներկայացված են որպես երկրի «բռնազավթված տարածքներ»,- ասել է փոխնախարարը: Բանաձևով Ռուսաստանին կոչ է ուղղված` կատարելու հրադադարի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում Եվրամիության առջև ստանձնած իր պարտավորությունները և զորքերը դուրս բերելու Վրաստանի տարածքից,- հղում անելով Կալանադաձեին՝ հայտնում է Грузия Online-ը: