Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՖԻԴԵ-ի նախագահը շախմատ խաղաց Քադաֆիի հետ (տեսանյութ)

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կիրակի օրը Տրիպոլիում հանդիպել է Մուամար Քադաֆիի հետ։ Խաղացված շախմատային պարտիայի ընթացքում երկրի առաջնորդը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան և վայր դնել իր լիազորությունները:

«Հանդիպումը տևել է մոտավորապես երկու ժամ, մենք շախմատ խաղացինք: Հանդիպումը կայացավ ոչ թե ինչ-որ բունկերում, այլ Լիբիայի մայրաքաղաքի կառավարական շենքերից մեկում»,- «Интерфакс»-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իլյումժինովը:

Քադաֆին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան, քանի որ սա իր հայրենիքն ու հողն է, որտեղ զոհվել են իր որդիներն ու թոռները: Նա նաև հավելել է, որ չի հասկանում, թե ո՞ր պաշտոնը պետք է լքի:

«Ես ո՛չ վարչապետ եմ, ո՛չ նախագահ և ո՛չ էլ թագավոր: Ես Լիբիայում ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնում, այդ իսկ պատճառով ես ոչ մի պաշտոնից չեմ կարող հրաժարվել»,- Քադաֆիի հետ խոսակցությունը փոխանցել է Իլյումժինովը:

«Ես Քադաֆիին իմ ցավակցությունն եմ հայտնել 20-ամյա որդու, երկու թոռնիկների և չորս ամսական թոռնուհու զոհվելու կապակցությամբ: Դրանից հետո ինձ ցույց տվեցին այն տունը, որտեղ այդ ռումբերն էին ընկել, և որտեղ զոհվել էին Քադաֆիի հարազատները»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Նրա խոսքերով, Տրիպոլիում շատ ավերածություններ կան, այդ թվում՝ նաև քաղաքացիական շինությունների:

Իլյումժինովը հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել նաև Լիբիայի ԱԳ և կրթության նախարարների հետ:

«Հանդիպել եմ նաև Քադաֆիի ավագ որդու՝ Մուհամեդի հետ, որը գլխավորում է Օլիմպիական կոմիտեն: Նրա հետ շախմատ խաղացինք, որի ընթացքում խաղարկեցինք սիցիլիական պաշտպանությունը»,- ասել է Իլյումժինովը:

ՖԻԴԵ-ի նախագահը նշել է, որ պատրաստվում է շարունակել իր շրջագայությունը Աֆրիկայի երկրներով: Նա պատրաստվում է այցելել Թունիս և հանդիպել տեղի իշխանությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում