Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայ «լիժնիկի» լեգենդը կամ՝ պետությանը ապտակելու հետևանքը…

1995 թվականի նոյեմբերի 11-ին Կոպենհագենում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Դանիայի հետ հանդիպմանը մեր հավաքականը մասնակցեց «Հյումել» ֆիրմայի արտադրության անսովոր մարզահագուստով: Այնուհետև պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր էր մեկնել առանց մարզահագուստի, և դաշտի տերերը մերոնց տրամադրել էին տեղական արտադրության մարզահագուստ: Տեղի ունեցածն, ինչ խոսք, տհաճ էր և ամոթալի: Այդուհանդերձ, նոր ձևավորված պետության և ազգային հավաքականի համար մարզահագուստը տան մոռանալը ինչ-որ տեղ ընկալելի էր:

Կոպենհագենում տեղի ունեցածից 23 տարի անց՝ արդեն 21-րդ դարում, մեր երկրի ներկայացուցիչը մրցավայրում մնում է առանց մարզագույքի: Նախօրեին հայտնի դարձավ, որ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը դահուկներ չունի մրցումներին մասնակցելու համար:

«Իմ ֆեդերացիան դահուկները չի պատվիրել, որպեսզի այն գա այստեղ: Ինչ այստեղ եմ, դեռ չեմ մարզվել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանից է պատվիրել: Օլիմպիական կոմիտեից Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանն էլ պատրաստ է գնելու, սակայն այստեղ չկա: Պատրաստվում եմ հետ գնալ, քանի որ իմաստ չեմ գտնում»,- հայտարարել էր Կարապետյանը:

Վերջին օրերին թե՛ միջազգային մամուլը և թե՛ հասարակությունը հեգնում և զարմանքն է արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ: ՀԱՕԿ-ը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները:

Armfootbal.com-ին տված հարցազրույցում Կարապետյանը կրկին անգամ խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային՝ նշելով, որ կատարվածի մեղավորը հենց այդ կառույցն է: «Ֆեդերացիան խոսք տվեց, որ տեղում կառնի: Իսկ հիմա՝ նրանք չեն պատվիրել ու մեղադրում են Օլիմպիական կոմիտեին: Բայց նրանք այստեղ ի՞նչ կապ ունեն, ինչո՞ւ ես պետք է դահուկ չունենամ: Հունվարի 21-ին պարզ է դառնում, որ օլիմպիական վարկանիշ եմ ձեռք բերել, բայց այդ մասին չեն հայտարարում, Փհենչհան՝ պատասխանատու անձանց էլ չեն հայտնում: Գնում եմ այստեղ, որպեսզի հագուստը վերցնեմ, տեսնում եմ՝ չկա հագուստ, որի վրա գրված է Հայաստան, ասում են՝ վերջին պահին են անունդ տվել, չենք հասցրել քո չափով հագուստ պատրաստել: Ես ունեմ հագուստ, հետս բերել եմ, բայց այստեղ տրամադրում են օլիմպիական խորհրդանշանով հագուստ, իհարկե, ավելի գեղեցիկ կլինի այդ հագուստով հանդես գալ: Դահուկների զույգը արժե 1000-1200 եվրո: Ֆեդերացիան մեղադրում է Օլիմպիական կոմիտեին, բայց ես մրցաշրջանի սկզբից գույք չունեմ…»,- ասել էր Կարապետյանը։

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը հերքել էր Կարապետյանի հնչեցրած խնդիրները՝ նշելով, որ մարզագույքի խնդիր դահուկորդները չեն ունեցել. «2017 թվականի փետրվարին ինքս անձամբ եմ հավաքականի 3 անդամներ Վազգեն Առաքելյանի, Հարություն Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի համար գնել դահուկներ»,- ասել էր Հարությունյանը։

Ստեղծված իրավիճակում դժվար է մատնանշել իրական մեղավորին կամ մեղավորներին: Ակնհայտ է, սակայն, որ կատարվածի գլխավոր պատասխանատուն Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան է: Ակնհայտ է նաև, որ մարզիկ-ֆեդերացիա փոխհարաբերությունների և խնդիրների պատճառով խայտառակ եղանք աշխարհով մեկ:

21-րդ դարում Օլիմպիական խաղերում դահուկորդի դահուկ չունենալը իսկապես ամոթալի է, ոմանց համար նույնիսկ ծիծաղելի, իսկ իրականում լաց լինելու իրողություն: Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ ծագած խնդիրը Աշոտ Կարապետյանը պետք է փորձեր լուծել ավելի նեղ շրջանակում: Եթե նույնիսկ դահուկներ չլինեին մրցումներին մասնակցելու համար, կարծում ենք՝ շատ ավելի ընդունելի կլիներ, եթե Կարապետյանը հայտարարեր, որ ասպարեզ դուրս չի եկել վատառողջ լինելու պատճառով: Կան հարցեր, որոնք ուղղակի առնչություն ունեն երկրի և երկրի պատվի հետ:

Այսօր հայ «լիժնիկի» լեգենդի մասին նույնիսկ անեկդոտներ են հորինվում: Մասնավորապես, հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում դահուկներ չի ունենում, ու երբ մրցումներից առաջ նրան հարցնում են՝ ինչո՞ւ ես առանց դահուկների, պատասխանում է. «Գնացի խանութ, ասեցի՝ լիժա տվեք, մեկ էլ 67 համար «բատինկաներ»: Վաճառողն էլ պատասխանեց, թե՝ որ 67 համար բատինկա ես հագնում, էլ լիժեն ինչիդ ա պետք…»:

Ապտակ տալով դահուկային սպորտի ֆեդերացիային՝ Կարապետյանը առաջին հերթին ապտակեց նաև պետությանը: Օլիմպիական խաղերը առաջին հերթին մրցավազք է երկրների միջև: Եթե այդ մրցավազքում հնարավորություն չունենք երկրի պատիվը բարձր պահելու, ապա գոնե պետք է այնպես անենք, որ երկիրը չխայտառակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում