Ղրղզստանի խորհրդարանականներն աջակցել են սոցցանցերում անհիմն քննադատության համար 20 հազար սոմի (293 դոլար) տուգանք սահմանելու մասին օրինագծի դիտարկմանը։ Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել Սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Դաստան Բեկեշովը:
Նրա խոսքով՝ սոցցանցերի օգտատերերը հաճախ են քննադատական մեկնաբանություններ թողնում այս կամ այն թեմայով, որը վերաբերվում է կոնկրետ քաղաքացիների։ «Տուգանքը տուժող կողմի բարոյական փոխհատուցման վճարի տեսքով պետք է կազմի 20 հազար սոմից ոչ պակաս»,-ասել է պատգամավորը։
Մեկ այլ պատգամավոր՝ Թազաբեկ Իկրամովը «Օնուգու-Պրոգրես» խմբակցությունից, աջակցել է գործընկերոջ նախաձեռնությանը, սակայն հավելել, որ եթե քննադատական մեկնաբանություններում նշվի սխալ տեղեկատվություն, ապա տուգանքի չափը պետք է հասցնել 50 հազար սոմի (733 դոլար)։